Կարծիք

18.02.2021 09:29


Տղաներն ու աղջիկները պետք է երազեն, որ իրենց հանդեպ օրենք կիրառվի, այլ ոչ թե թավիշի հակառակը

Տղաներն ու աղջիկները պետք է երազեն, որ իրենց հանդեպ օրենք կիրառվի, այլ ոչ թե թավիշի հակառակը

Տարօրինակ մարդիկ են քայլականները, սպառնում են, որ թավիշից կհրաժարվեն, այսինք օրենքներն ու դատական համակարգը շրջանցելով իրենց չընդունողների հանդեպ անօրինական ուժ կկիրառեն։

Մի կողմ դնենք ժողովրդական հայտնի իմաստությունը, որ կծան շունը չի հաչում, այլ փորձենք հասկանալ այդ երեւույթը։

Տղաներն ու աղջիկներն իրականությունը վատ են հասկանում, կամ վախի ազդեցության տակ ինքնապաշտպանության սխալ մարտավարություն են ընտրել։ Իրենց շահերից է բխում, որ ճիշտ հակառակ հռետորաբանությունը կիրառեն, այսինքն խոսեն օրենքի լեզվով, որովհետեւ մոտ ժամանակներն օրենքներն են իրենց միակ հույսը լինելու։ Թավիշի իրական շահառուներն այսօր իրենք են։ Պետք է երազեն, որ իրենց հանդեպ օրենք կիրառվի, այլ ոչ թե թավիշի հակառակը։

Ինչպես քաղաքականությունից են հեռու, այնպես էլ ինքնապաշտպանության պարզագույն բնազդից։

Չեն հասկանում, որ իրենք արդեն ժամկետանց են, արդեն որեւէ բանի համար պետանի չեն ու որքան երկար են մնում, այնքան ավելի է մեծանում իրենցից ազատվելու պահանջը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը