Կարծիք

18.02.2021 10:38


Սարսափած բռնապետիկը մի շարք նոր «օրենքներով» փորձում է լռեցնել հասարակությանը

Սարսափած բռնապետիկը մի շարք նոր «օրենքներով» փորձում է լռեցնել հասարակությանը
Ա՛Յ ՔԵԶ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ
Սարսափած բռնապետիկը մի շարք նոր «օրենքներով» փորձում է լռեցնել հասարակությանը՝ հսկայական տուգանքներ և ազատազրկում նախատեսելով, պետական պաշտոնյաներին, այսպես կոչված, վիրավորելու համար։ «Օրենքով» նախատեսվում է նաև բռնապետիկին պաշտպանող, ոչինչ չարտահայտող դեմքերով ոստիկան կոչվող ենիչերիներին (ներողություն եմ խնդրում այն ոստկաններից, ովքեր դեռևս ունեն պատվի զգացողություն և այլևս չեն կատարելու բռնապետիկի ապօրինի հրամանները) վիրավորելու դեպքում հարուցել քրեական գործեր:
Կարծեմ, Հայաստանը դեռևս Եվրոպայի Խորհրդի անդամ է չէ՞, ՀՀ Արդարադատության նախարարության «մասնագետներ», արևմտամետ «առաջադեմ» գործիչներ՝ խնդրեմ 1992թ․ հունիսի 25-ի ՄԻԵԴ որոշումն ընդդեմ Իսլանդիայի։ Իսլանդացի լրագրող Թորգեր Թորգերսոնը ոստիկանության վայրենությունները տեսնելով՝ նրանց անվանել էր «համազգեստավոր վայրի գազաններ», որի համար Իսլանդիայի դատարանը նրան դատապարտել էր։ ՄԻԵԴ-ը այն համարեց խոսքի ազատության իրավունքի խախտում։ ՄԻԵԴ-ի վճռում մասնավորապես նշված է․ «Երբ դիմումատուին ստիպեցին ապացուցել, նրա խոսքերի ճշմարտացիությունը, Դատարանի կարծիքով նրան դրել են անհամաչափ, եթե ոչ՝ անիրականալի խնդրի առջև»։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը