Արձագանքը պետք է լինի ճիշտ, սա քաղաքական հարց չէ, սա ՀՀ պետականությանն ուղղված պրոցես է. Հովհաննես Խուդոյանը՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին (տեսանյութ)
Ընդհանրապես, նման բնույթի բոլոր վարույթներից, որոնք ներկայացվել են վերջին շրջանում պետական իշխանության սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործույթյունների վերաբերյալ, պետական դավաճանության վերաբերյալ, ակնկալիք ունենք, որ Գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն բարեխիղճ, պատշաճ քննություն են անցկացնելու: Այս մասին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննության նիստի հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Սրանք քաղաքական բնույթի հարցեր չեն, սրանք ՀՀ պետականության ամրապնդմանն ուղղված պրոցեսներ են, և արձագանքը պետք է ճիշտ լինի, ու ցանկացած անձ, որը ճիշտ արձագանք չի տալիս այս պրոցեսներին, հանցակից է դառնում դրանց»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ փաստաբանները ՀՔԾ էին ՝դիմել Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։
Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: ՀՔԾ-ն քրեական գործ չէր հարուցել՝ պատճառաբանելով, որ հանցակազմ չկա: Փաստաբաններն այդ որոշումը բողոքարկել էին դատարանում:

Աղբյուրը՝ tert.am