Լրահոս

17.02.2021 16:26


Սյունիքի մարզում ՍՊԸ տնօրենը Mitsubishi-ով բախվել է Mercedes-ին. կա 5 վիրավոր

Սյունիքի մարզում ՍՊԸ տնօրենը Mitsubishi-ով բախվել է Mercedes-ին. կա 5 վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 15-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Հովհաննես Մարկոսյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ատոճանապարհի 192 կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արտակ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ 38-ամյա Արմինե Պետրոսյանը, 26-ամյա Աննա Ղուկասյանը, 58-ամյա Անուշ Դավթյանը և Mitsubishi-ի վարորդ Հ․ Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վարորդներից Հ․ Մարկոսյանը «Բազալտ 7» ՍՊԸ տնօրենն է։

Այս խորագրի վերջին նյութերը