Արցախում քաղպաշտպանության ժամանակ դրսևորած պաշտոնեական անփութության դեպքով քրեական գործ է հարուցվել
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ քաղաքացիական պաշտպանության ժամանակ պաշտոնական անփութության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:
«Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի զինված հարձակման ընթացքում և Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարությունից հետո պահպանվող ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ պարտավոր լինելով իրականացնել նյութական և մշակութային արժեքների տարհանում, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով չեն կատարել հիշյալ պարտականությունները կամ դրանք կատարել են ոչ պատշաճ: Դրա հետևանքով բռնազավթված, ինչպես նաև համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանի Հանրապետությանը հանձնված՝ Արցախի Հանրապետության համայնքներում մնացել է առանձնապես խոշոր չափերով պետական սեփականություն հանդիսացող անշարժ և շարժական գույք, պատմամշակութային արժեքներ` այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով և ըստ քննչական ենթակայության ուղարկվել Արցախի Հանրապետության քննչական կոմիտե»,-հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից։