Ունենք իշխանություն, որն անսահման պոպուլիստ է. տնտեսագետը` ՀՀ ներդրումային միջավայրի մասին
Հայ-իրանական տնտեսական գործակցության համար կան բավականաչափ հնարավորություններ և իրական նախադրյալներ, բայց վերջին տարիներին այդ փոխգործակցության հիմքերը խարխլվել են:Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով` բավականին բարձր և բազմագործոն ռիսկեր կան նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից. Հայաստանը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակում, հանրապետության սահմանները լիարժեք պաշտպանված չեն, ինչը ևս ներդրումների համար լրջագույն խնդիր է։
«Դրանից զատ մենք ունենք մի իշխանություն, որը բացարձակ անսահմանափակ պոպուլիստ է և այսպիսի իրավիճակներում լուրջ ներդրումային ծրագրեր ուղղակի սպասելն է անիրական և ոչ թե դրանք տեսնելը»,-ասաց նա։
Տնտեսագետի կարծիքով` ներդրումային ընդհանուր միջավայրը ևս հուսադրող չէ` ժամանակ առ ժամանակ Հարկային օրենսգիրքում կատարվող փոփոխությունները, տարբեր նպատակներով հարկերի ավելացումը, մարդկանց սոցիալական վիճակը, երկրում խորացող լարվածությունը երկարաժամկետ խոչընդոտ են Հայաստանի ներդրումային գրավչության համար։
«Մենք չունենք հակաճգնաժամային միջոցառումների ծրագիր. պետական բյուջեի եկամուտները նվազում են, ծախսերն ավելանում, եթե հաշվի առնենք նաև ազգային արժույթի գերարժեզրկումը, ակնհայտ է դառնում, որ իրական խորքային ռիսկեր կան ներդրումային իմաստով, հատկապես խոշոր ներդրումների և հատկապես օտարերկրյա ներդրումների»,-նշեց նա։
Նշենք, որ Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարել էր, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադին և նահանգի մի շարք գործարարներ հետաքրքվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։
Ունենք իշխանություն, որն անսահման պոպուլիստ է. տնտեսագետը` ՀՀ ներդրումային միջավայրի մասին
Հայ-իրանական տնտեսական գործակցության համար կան բավականաչափ հնարավորություններ և իրական նախադրյալներ, բայց վերջին տարիներին այդ փոխգործակցության հիմքերը խարխլվել են: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։