Քաղաքական

17.02.2021 12:33


Շուշին հանձնելը եղել է նախապատրաստված օպերացիա. TOGARMA (տեսանյութ)

Շուշին հանձնելը եղել է նախապատրաստված օպերացիա. TOGARMA (տեսանյութ)

Armenian Military Portal տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են հայկական ուժերը հետևում դեպի Շուշի շարժվող թշնամական ուժերին: Խոսքը մասնավորապես վերաբերում է մոտ 1500 գրոհայինի: Նրանց հետևող հայկական ուժերը պարբերաբար հայտնել են թշնամու կորդինատները, որպեսզի հրետանին ոչնչացնի վերջիններիս: Ընդ որում, մեր հատուկջոկատայինները հենց դրա համար են գնացած եղել՝ վտանգելով իրենց կյանքը:

Չնայած թշնամու գտնվելու վայրը հայտնելուն՝ տղաները մի քանի ժամ սպասել են ու զարմացել, որ հարված չի եղել, ու թշնամին կարողացել է առանց որևէ կրակոցի հասնել հայկական բերդաքաղաք:

Թշնամուն ընդամենը մեկ հարվածով ոչնչացնելու հնարավորություն է եղել, սակայն դա չի արվել: Ինչու, ում հրամանով դա չի արվել:

Տելեգրամյան ալիքը խոստանում է, որ նոր տեսանյութ է հրապարակել՝ վստահեցնելով որ Շուշին հանձնել են, ու մեղավորները կանգնելու են դատարանի առաջ:

Տեսանյութը՝ այստեղ։

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը