Քաղաքական

17.02.2021 12:23


Երբ լսվեց անօդաչուի ձայնը, Նիկոլը մկան պես մտավ ապաստարան՝ կրկնելով միայն՝ փրկեք. Գաբրելյանով

Երբ լսվեց անօդաչուի ձայնը, Նիկոլը մկան պես մտավ ապաստարան՝ կրկնելով միայն՝ փրկեք. Գաբրելյանով

Փաշինյանի թիկնազորում իմ աղբյուրը պատմել է մի պատմություն, որի հրապարակային դառնալուց վարչապետը շատ է վախենում, բայց այսօր ես կպատմեմ այն: Այդ մասին իր տելեգրամում գրում է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:

«Այսպես՝ 2020 թվականի հոկտեմբերին Փաշինյանը որոշել է իրեն գերագույն գլխավոր հրամանատար երևակայել և Սյունիքում մեծ խորհրդակցություն է հրավիրել՝ պետական հիմնարկներից մեկում։ Սկսել է խելք սովորեցնել, թե ինչպես է հարկավոր կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը և այլն: Բայց հանկարծ երկնքում լսվել է անօդաչուի զզվելի ձայնը։ Եվ, Նիկոլին, ինչպես ժամանակին Միխայիլ Սահակաշվիլիին, ահ ու սարսափ է պատել: Փաշինյանը սկսել է բղավել, թե որտեղ է նկուղն ու նետվել ապաստարան՝ ճանապարհից մաքրելով տղամարդկանց ու կանանց։ Թիկնազորը հազիվ է հասցրել վազել նրա հետևից: Նիկոլը մկան պես մտել է ապաստարան՝ կրնկնելով միայն. «Փրկեք, օգնեցեք»:

Թիկնազորի տղաները նայել են նրան զզվանքով և ամոթով: 5 րոպե անց անօդաչուի ձայնն անհետացել է, սակայն Նիկոլը բղավել է նրանց վրա՝ պահանջելով ավիացիա կանչել և ստուգել երկինքը: Եվ միայն մեկուկես ժամ անց վախից թրջված Նիկոլին դուրս են բերել նկուղից, նստեցրել մեքենա և զրահաբաճկոններով տեղափոխել Երևան»,-պատմել է Գաբրելյանովը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը