Լրահոս

17.02.2021 11:26


6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 206 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 206 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 206 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 597-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3948-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161 476, փաստացի բուժվողներինը՝ 4173: Մեկ օրում արվել է 3431 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 69 1146 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը