Եթե չեք ուզում, որ վաղը ձեր զավակները ձեզ թուրքերեն ողջունեն, փետրվարի 20-ին եկե՛ք Ազատության հրապարակ. Սրապիոնյան (տեսանյութ)
«Ես խոսք եմ հղում իմ բոլոր բարեկամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին, իմ բոլոր գաղափարակիցներին, ուսանողներին, բոլոր նրանց, ովքեր վստահում են ինձ: Եթե չեք ուզում, որ ձեր հայրենիքը շագրենի կաշվի վերածվի, եթե չեք ուզում, որ ձեր ազնիվ թթխմորին արյուն շաղախվի, եթե չեք ուզում, որ ձեր սուրբ խորանները պղծվեն մուղամների մեղեդիով, եթե չեք ուզում, որ վաղը ձեր զավակները ձեզ թուրքերեն ողջունեն, եթե չեք ուզում, որ հեռավոր հիշողություն մնա հայոց պատմությունից, եթե չեք ուզում, որ շրջվի մեր պատմության վերջին էջը, խնդրում եմ ձեզ, փետրվարի 20-ին՝ ժամը 15-ին եկե՛ք Ազատության հրապարակ, ես լինելու եմ այստեղ, մենք լինելու ենք իրար կողքի, սա է լինելու միակ ճանապարհը»,-իր տեսաուղերձում նշում է «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը: