Լրահոս

17.02.2021 10:00


Հանրապետության որոշ մարզերում ձյուն է տեղում․ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում բուք է

Հանրապետության որոշ մարզերում ձյուն է տեղում․ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գյումրի քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Գավառ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղում է ձյուն։

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը