Նույնիսկ լուցկին թանկացավ, իսկ հավաքական «պողոսը» դեռ իր անմիտ թմբիրի մեջ է (տեսանյութ)
Հայաստանում սակավաթիվ կայուն բաներից մեկը 1 տուփ լուցկու գինն էր:
Տասնամյակներ շարունակ փոխվում էր դրամի փոխարժեքը, փոխվում էին կառավարություններ, փոխվում էր տնտեսական ուղղվածությունը, անգամ հեղաշրջում-իշխանափոխություն եղավ: Բայց լուցկու 1 տուփն ինչպես 10 դրամ կար, այդպես էլ մնում էր: Բայց լուցկին էլ չդիմացավ ապիկարների կառավարությանը: Չէ, չինքնաբռնկվեց: Չինքնահրկիզվեց էլ: Պարզապես դարձավ 15 դրամ 1 տուփը: Այսպես որ գնաց, լուցկին կարող է թանկանոց ապրանք դառնալ կամ վազել ձեթի ետևից: Գիտեք, ձեթը գրեթե կրկնակի է թանկացել: Ու ոչ միայն ձեթը...
«Երկիր»-ի գործընկերների արձանագրած մի պատկեր աչքիս առաջ եկավ: Չքավորության պայմաններում ապրող մի կին, Շիրակի մարզի մի բնակչուհի, երկար-բարակ լացուկոծ է անում, որ ապրուստի միջոց չկա, որ վարկերը չեն կարողանում փակել, որ ծայրը ծայրին չեն հասցնում, որ տանը 6 չափահաս և 4 անչափահաս են, որ ալյուրը, ձեթը թանկացել են, որ անասուն չեն կարողանում պահել, որ վերջինն էլ մորթեցին իրենց ծախսերը հոգացին և այլն, և այսպես շարունակ: Ու վերջում, թե... «միաձայն վեցս էլ կգնանք ու նիկոլին կընտրենք, ի՜նչ աներ խեղճ նիկոլը... աթոռի կռիվ են անում, դրա համար է թանկանում»:
Կատարայալ պողոսային մարմնավորում: Բացարձակ պողոս, հասկանո՞ւմ եք: Հետաքրքիր է, եթե չմուծած վարկերի պատճառով տունը ձեռքներից վերցնեն, էլի՞ նույն անհեթեթ երգն է երգելու: Ամենայն հավանականությամբ՝ այո: Այո, քանի որ անմտությունն անբուժելի է:
Մյուս կողմից, նույնիսկ նման հայտնագործությունը, այսինքն՝ որ սոցցանցերում որպես ֆեյք ու զոմբի բնորոշվողները նման բնօրինակ տիպաժներ ունեն ռեալ կյանքում, չի կարող շեղել ուշադրությունը հիմնականից:
Իսկ հիմնական հարցերից մեկը, ինչպես ծերուկ Մարքսը կասեր՝ կեցությունն է: Ուստի, անհարգելի ու պատվազուրկ պողոսներ ու պողոսուհիներ, եկեք մի փոքր էլ այդ հարթությունը տնտղենք:
Տնտեսական և հատկապես սոցիալական առումներով Հայաստանը ուղղակիորեն կործանման եզրին է, չնայած ավելի ճիշտ է ասել՝ կործանման ընթացքի մեջ է: Մի փոքր ավելի «շուստրի» և ուղնուծուծով մորթապաշտ «պողոսները» դա արդեն կռահել են այնքանով, որքանով որ Ռուսաստան մեկնող օդանավերի համար հերթ են կանգնել, կարճ ասած՝ արդեն փախել են կամ պատրաստվում են փախչել իրենց պաշտելի նիկոլից ու, ոչ առանց իրենց ներդրման ստեղծված այս մղձավանջից:
Ոմանց թվում է, թե ուր որ է՝ թուրքական միլիոնները կբերեն, կլցնեն տնտեսության մեջ ու մի կերպ էշը ցեխից կհանեն: Ոմանք նույնիսկ միլիարդավոր ներդրումների ախորժակներ ունեն: Բայց դրանք ավելի շուտ կտեր են: Երկրորդ, եթե նույնիսկ թուրքական խոշոր կապիտալ մտնի Հայաստան, դա կնշանակի Հայաստանի վերջնական վերացում և Էրմենիստան վիլայեթի վերածում, իսկ վիլայեթաբնակ «...յան» ազգանվան տակ թաքնված թուրքերն ու թրքաբարոները ուղղակի շանս կստանան գրվելու իրենց բուն ազգությամբ՝ թուրք:
Հա, սոցիալականի մասին: Այն ևս օրեցօր վատանալու է: Չի կարող տնտեսական անկումը չհանգեցնել սոցիալական վիճակի ու ընդհանուր միջավայրի վատացման: Դա անխուսափելի է:
Բացի այն, որ պատերազմն ու պատերազմի ծանրագույն հետևանքներն են իրենց ազդեցությունը թողնում և թողնելու, վիճակը վատանալու է նաև այն տեսանկյունից, որ սոցիալական կարիք ունեցողների թիվն է զգալիորեն աճել, իսկ պետությունն էլ՝ իր սոցիալական պարտավորությունները իրականացնելու համար ստիպված է լինելու աշխատունակ բնակչությունից գանձվող բեռը ավելացնել՝ ստեղծելով հավելյալ լարում:
Բացի այդ, պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրել է ավելի քան տասնյակ հազար աշխատունակ քաղաքացիներ: Խոսքը ինչպես պատերազմում զոհված մեր տղաների մասին է, այնպես էլ՝ ծանր վիրավորվածների: Հայաստանն այնքան մեծ բնակչություն չունի, որ զոհված ու հաշմված մեր տղաների տեղը չերևա: Ճիշտ է, նիկոլն ու նրա պողոսանիկոլները ձև են տվել, թե ոչինչ էլ չի եղել, ոչ մեկը չի զոհվել, նույնիսկ չի վիրավորվել, բայց դրանց աղանդավորական կեղծավորությունից ու կանխամտածված «կուրությունից» իրականությունը պակաս դաժան չի դառնում:
Պողոսներին դեռևս ձեռնտու է «թմբիրի» մեջ մնալ, ձևացնել, թե ոչինչ չի կատարվում: Ավելին, նույնիսկ օրվա հացի գումար հայթայթելու հարցում խնդրի բախվելով՝ նա շարունակում է անիծել «նախկիններին»՝ բարեհաջող «մոռանալով», որ առհասարակ, պետության ղեկավարը արդեն 3 տարի իր գուրգուրած, լպստած նիկոլն է, որ կառավարությունը նիկոլի նշանակած անձեռնահասներն են, որ տնտեսական խնդիրները երեք տարի չեն լուծվում..., բայց նույն նիկոլն ու նրա «քայլակիցները» ապրում են ճոխ, կուշտուկուռ, փողին՝ փող չեն ասում, զեխության մեջ են ընկղմված, լափում են իրենց «իջևանի խոզի խորոված չալաղաջն» ու հռհռում «անգրագետ պողոսներիդ» վրա:
Սկզբունքորեն, պողոսը կարող է միառժամանակ դեռ յոլա գնալ ցուցադրական ինքնախաբեությամբ: Սակայն, եթե նույն այդ պողոսին առաջարկվի հստակ այլընտրանք, ամենից առաջ՝ նրա մտածողության գլխավոր օրգանի՝ ստամոքսի վրա ազդող այլընտրանք, ապա չի բացառվում, որ նա էլ թմբիրից ելնի:

Արմեն Հակոբյան