Կարո՞ղ է պատահել, որ մանուկ հասակում սրա կատուներից մեկին զինվորական հագուստով մեկը մի «փշտ» է ասել, որ սույն օրիորդը այդպիսի մանկական «տրավմայի» հետևանքով ատում է զինվորներին
Այսօր նայում էի Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ դատական նիստի հեռարձակումը լրատվականներով, ու մոտս մի կասկած-հարց առաջացավ:
Ուրեմն, սույն օրիորդը, տեսնելով, որ Յուրի Խաչատուրովի արյան ճնշումը կտրուկ և վտանգավորի չափ բարձր է, դեռևս 40 րոպե երկարաձգում է նիստը, մինչև գալիս է շտապ օգնությունը ու ասում, որ վիճակը շատ վտանգավոր է ու նոր հետաձգում է նիստը:
Հիմա ինչ եմ մտածում, կարո՞ղ է պատահել, որ մանուկ հասակում սրա կատուներից մեկին զինվորական հագուստով մեկը մի «փշտ» է ասել, որ սույն օրիորդը այդպիսի մանկական «տրավմայի» հետևանքով ատում է զինվորներին ու դատավորի մանտիան հագնելով որոշել է հարմար դեպքում մուռ հանել զինվորներից:
Կարո՞ղ է պատահել, որ մանուկ հասակում սրա կատուներից մեկին զինվորական հագուստով մեկը մի «փշտ» է ասել, որ սույն օրիորդը այդպիսի մանկական «տրավմայի» հետևանքով ատում է զինվորներին