Մեկնաբանություն

16.02.2021 17:35


Որ կողմ են ծռված «ծռերը»

Որ կողմ են ծռված «ծռերը»

Հայաստանում մի կազմակերպություն կա։ Ինքզինքը «Սասնա ծռեր» հռչակած։

Ուրեմն սրանք իրենց թունդ ռազմահայրենասերների տեղ են դրել, ծովից ծով Հայաստան են ուզում, Արաքսից Քուռ՝ Արցախ։ «Ծռերի» լիդեր Ժիրայր Սեֆիլյանն էլ բողոքում էր, թե բա նախորդ իշխանությունը չեն թողնում, որ գնան ապրիլյան պատերազմի կորցրած էն 800 հեկտարը հետ բերեն։

Բացի ճոռոմ–ճոռոմ անվան տակ հանդես գալուց ու մեծ–մեծ խոսելուց սրանք երկու բանով էին աչքի ընկել՝ հարձակվել էին ՊՊԾ գնդի վրա ու ոստիկանների սպանել, մեկ էլ՝ տոտալ հակառուսական քարոզով էին զբաղված։ Հիմա էլ են զբաղված հակառուսականով։ Ճիշտ այն կոդերով, որոնք ձեռնտու են բացառապես Թուրքիային ու Ադրբեջանին։

2018–ին եղավ իշխանափոխություն։ Նիկոլը ահաբեկիչ «ծռերին» ազատեց բանտերից, քանզի իր իշխանության սորոսաթուրքական փայատերերի պահանջն էր դա։

2020–ին եղավ պատերազմ։ Նիկոլի սադրած ու ծախած պատերազմը։ Միամիտներին թվում էր, թե հեսա «ծռերը» գնալու են Արցախ կռվելու, Սեֆիլյանն ազատագրելու է 800 հեկտարն ու մտնի Բաքու։ Կռիվն ավարտվեց նոյեմբերի 9–ին մեր կապիտուլյացիայով, սակայն «ծռերին» որևէ մեկը չտեսավ Արցախում, իսկ Սեֆիլյանը պատերազմին մասնակցեց․․․Ֆեյսբուքում ջոկատ ու պիկապ հավաքելով։

Ուշագրավն այն է, որ ՊՊԾ գնդի գրավումը 800 հեկտարով ու Արցախի հարցի լուծման, այսպես կոչված, Լավրովի պլանը վիժեցնելու մղմամբ հիմնավորող «ծռերը» շատ հանգիստ են տանում Նիկոլի կապիտուլյացիան, քանզի Թուրքիան ու Ադրբեջանը գոհ են մնացել այդ ամենից։

Հայաստանի սահմանները Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածությամբ կրճատում է ու Սյունիքը դնում հարվածի տակ, սակայն ծովից ծով Հայաստան ուզող «ծռերը» ռազմահայրենասիրաբար լուռ են։ Նրանք մեծ էնտուզիազմով պայքարում են միայն Ռուսաստանի ու հայ–ռուսական հարաբերությունների դեմ։ Դե որովհետև «ծռերն» ուրիշ կողմ են ծռված։ Իրենց ինչ ասում են, դրանից էլ բողոքում են։

Թուրքիային ծավալապաշտության համար խանգարում են ռուսական խաղաղապահներն Արցախում ու ռազմաբազան Գյումրիում, դրա համար էլ «ծռերը» բողոքում են ռազմաբազայի ու Արցախում ռուսական ներկայության դեմ։ Ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունը պատվիրում է։ Ի դեպ, Արման Բաբաջանյանն էլ է նույն գծի վրա։ Դրա պատվիրատուն էլ է նույնը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը