Քաղաքական

16.02.2021 16:33


Ընդդիմության ղեկավարներն ու նախագահները կրկին հանդիպել են. ի՞նչ է քննարկվել

Ընդդիմության ղեկավարներն ու նախագահները կրկին հանդիպել են. ի՞նչ է քննարկվել

Նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու լինում են տարբեր ձևաչափերով։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ երեկ երեկոյան հանդիպել են ընդդիմության առաջնորդները, այդ թվում՝ ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Քննարկվել են ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները։

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է փետրվարի 20-ին համապետական հանրահավաք անցկացնելու մասին։

Հավելենք, որ նմանատիպ նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 2-ին՝ ընդդիմության կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանի գրասենյակում։

Այս խորագրի վերջին նյութերը