Կյանքիս առաջին 17 տարին անցել է Սիսիանի սարերի, քարերի, ձորերի, սարերին նստած ամպերի իրական հեքիաթի մեջ: Դա իմ մանկությունն էր, որը ոսկեծամ աղջնակի տեսք ուներ, անհոգ էր ու հավատով լի իր ապագայի նկատմամբ:
Դա իմ մայրիկի ժպիտն էր, մայրս, ում գերեզմանը Սիսիանն ինձ համար դարձրեց ոչ միայն ծննդավայր, այլ նաև սրբավայր, դա իմ պապիկի խրատներն էին, ով ինձ սովորական դեռահասից դարձրեց կայացած անհատ: Դա իմ տատիկի համեղ տոլման և տորթերն էին, դա իմ քեռուց ինձ փոխանցված անվաչմուշկներն ու հեծանիվն էին:
Սիսիա՛նս, սրբությո՛ւնս, ինչ-որ թրքապաշտ կառավարության պատճառով այսօր շրջապատվել ես ադրբեջանցու կողմից:
Ես ունեմ հարազատներ այնտեղ, որոնք ամեն օր լուսաբացը դիմավորում են վախով` տունն ու օջախը կորցնելու տագնապով:
Ես թույլ չեմ տալու, Նիկո՛լ, սրիկա՛, ես իմ տունն ու օջախը տեղափոխելու եմ հրապարակ այնքան ժամանակ, մինչև քեզ նման ոչնչությունը չի անհետացել մեր կյանքից:
Աշխատանքից զրկեց ինձ քո հեղափոխական ավանտյուրան, երեխայիս հայհոյել տվեցին քո շները, ի՞նչ է, հիմա էլ մորս գերեզմա՞նն ես թուրքին տալու:
Նայիր` բեռդ ծանր չլինի, ոտքիդ չգցես, հեղափոխական խրտվիլակ:
Սիսիանս չե՛ս խլելու ինձնից, սրիկա՛