Լրահոս

16.02.2021 15:20


Արարատի մարզում թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր

Արարատի մարզում թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 16-ին, Արարատի մարզում, ժամը 12։30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է, որ տուժածներ լինեն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշաված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Ոստիկանները նշված գյուղի Տերյան փողոցի 2-րդ տան բակում օգտագործվող արհեստանոցում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 49-ամյա Վահե Վարդանյանի դին։

Իսկ նշված վայրից, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մասիսի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Նորիկ Եսայանը, ապա տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնային բալոնից։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Այս խորագրի վերջին նյութերը