ՓՊ-ն հրատարակել է պատերազմի հետևանքով տուժած անձանց խնդիրների լուծման վերաբերյալ ուղեցույց
Փաստաբանների պալատը ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների եվ դրանց լուծման ուղիների վերաբերյալ ուղեցույց է հրատարակել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ասաց, որ 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակահատվածում առնչվելով քաղաքացիների խնդիրներին, հասկացել են, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց որոշ խնդիրներ չեն լուծվում կամ լուծվում են դանդաղ, կամ էլ դրանց լուծման ճանապարհները շատ բազմիմաստ են, և պետք է դրանք դրանք բոլորը համախմբել:
«Այս առիթով մենք նախաձեռնեցինք և կազմեցինք մեկ ուղեցույց, որը կոչվում է «Ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների եվ դրանց լուծման ուղիների վերաբերյալ»: Փորձել ենք հնարավոր խնդիրները ներառել այս ուղեցույցում և արտացոլել դրանց լուծման ճանապարահները»,-ասաց Զոհրաբյանը:
Ուղեցույցում տեղ են գտել զոհված զինծառայողի ընտանիքի, վիրավորում ստացած զինծառայողների, գերեվարված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների մասին, առողջական խնդիրներ և վնասվածքներ ստացած անձանց, տեղահանված անձանց, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների և հաշմանդամություն ձեռք բերած անձանց, Սյունիքի մարզում հրետակոծություն կրած անձանց և մարտական գործողությունների մասնակիցների վերաբերյալ հարցեր: