Լրահոս

16.02.2021 11:56


Շորժայում գիշերը ևս մեկ հետցնցում է գրանցվել

Շորժայում գիշերը ևս մեկ հետցնցում է գրանցվել

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 15-ին՝ տեղական ժամանակով 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Շողակաթ և Ճամբարակ համայնքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը