Քաղաքական

15.02.2021 20:02


«Ադրբեջանը կկապվի Թուրքիայի և Նախիջևանի հետ, իսկ Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան». Ալիև

«Ադրբեջանը կկապվի Թուրքիայի և Նախիջևանի հետ, իսկ Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան». Ալիև

Տրանսպորտային նախագծերը կարևոր դեր են խաղում տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման համար՝ ապահովելով կայունություն և նվազագույնի հասցնելով Արցախում պատերազմի ռիսկը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az-ը:

«Մենք առաջարկել ենք, որ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը կարևոր դեր խաղան երկարաժամկետ զարգացման, կայունության ապահովման և պատերազմի ռիսկը զրոյի հասցնելու համար, իսկ դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները: Ադրբեջանն այս նախագծերի իրականացման միջոցով կկապվի Թուրքիայի և Նախիջևանի հետ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան»,-Քաշաթաղում (Լաչին) իր այցի ժամանակ ասել է Ալիևը:

Ըստ նրա՝ այդ նախագծերը միևնույն ժամանակ թույլ կտան Ռուսաստանին և Իրանին երկաթուղային կապ ունենալ Նախիջևանի հետ:

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն կլինի: Հետևաբար, կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»,-հավելել է պետության ղեկավարը:

Բացի այդ, նա շեշտել է՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը հնարավորություն է ընձեռել բեռնափոխադրումներ իրականացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը