Քաղաքական

15.02.2021 19:57


Իշխանությունն ընդունել է, որ ստորագրել է փաստաթուղթը, իսկ քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Իշխանությունն ընդունել է, որ ստորագրել է փաստաթուղթը, իսկ քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Իշխանությունը վերջնականապես ընդունել է, որ ստորագրել է փաստաթուղթը, իսկ ստորագրման քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանդիպման շրջանակներում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Սյունիքում լսվող կրակոցների ձայնի վտանգը մենք կանխատեսում էինք: Ես քիչ առաջ ասել եմ՝ իշխանությունը խոստովանում է, որ նմանատիպ բան ստորագրել է, իսկ ստորագրման քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է: Սյունիքում հարյուրավոր-հազարավոր քառակուսի մետրեր այլևս մերը չեն, քանի որ Ղարաբաղից բացի, հանձնվել են այդ հողերը ևս»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Նա տեղեկացրեց, որ արտահերթ ընտրությունների պարագայում ինքը ևս կառաջադրվի: «Եթե լինեն արտահերթ ընտրություններ ես, անպայման, մասնակցելու եմ, 16 ուժերը տվյալ հարցում չեն կարող լինել միասնական, հիմա մենք միասնական ենք Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց առհասարակ այդ շարժման մեջ տարբեր ուժեր կան, բայց եթե ընտրություններ լինեն ներկայանալու ենք տարբեր ուժեր, իսկ մեր 17 կուսակցությունները որոշում ունեն, որ չեն մասնակցելու, եթե արտահերթ ընտրություններ լինեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք, դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը կկեղծի ընտրությունները: Նիկոլ Փաշինյանն իր դատարաններն է ստեղծում, ապօրինի կերպով ստեղծում է և պատրաստվում է այդ օրվան, քանի որ լինելու է Լինչի դատաստան»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանը նաև նշեց, որ պատրաստ է առաջնորդել խմբերի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: «Պետք է հավաքվել և քվեարկել, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից հեռացվի և ես պատրաստ եմ առաջնորդել այդ խմբերին: Ժողովրդին պետք է բացատրել, որ երբ գա նոր իշխանություն պառլամենտում տենց օրենքներ չեն ընդունվի, տեսե՞լ եք՝ ինչ օրենքներ են ընդունվում: Հիմա Նիկոլը շանս ունի կենդանի մնալով հեռանալ, այլապես գնալու է սրացում, և նա չի կարող հաղթել»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը