Փետրվարի 20-ից... փետրվարի 20. օրակարգը մեկն է. ազատագրել, փրկել Հայաստանը
Հինգ օր անց՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Վազգեն Մանուկյանի առաջնորդած Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքը: Լիահույս եմ, որ այն շրջադարձային է լինելու՝ շարժման նոր թափ ստանալու և առաջ քաշած նախնական խնդրի արագ լուծմանը հասնելու իմաստով:
Իսկ ո՞րն է այդ «առաջ քաշած նախնական խնդիրը» կամ հանրահավաքի օրակարգը:
Ակնհայտ է, որ այսօր, այս պահին օրակարգը մեկն է. ազատագրել Հայաստանը փաշինյանական կործանարար բռնատիրությունից, փրկել Հայաստանը՝ որպես պետականություն, փրկել Հայաստանը՝ որպես երկիր, փրկել Հայաստանը՝ որպես քաղաքացիների հասարակություն, փրկել Հայաստանը՝ որպես աշխարհասփյուռ հայության ազգային համախմբման հիմնական օջախ:
Այսօր այլ խնդիր չկա: Այսօր այլ օրակարգ չկա: Մյուս բոլոր հարցերը, ակնկալիքները, ծրագրերը, երկրի ու հասարակության առջև ծառացած բազմաշերտ ու ծանրագույն խնդիրների հաղթահարումը կարող են սկսվել միայն այդ կետից. նիկոլական անարգ և օտարաշահ ռեժիմի հեռացման պահից:
Սա վերքաղաքական հարց է: Սա ազգային արժանապատվության, ազգային վերընձյուղման, ազգային ինքնության և այն պահպանելու հարց է: Սա Հայրենիքը վերջնական կործանումից ու աղետից փրկելու հրամայականն է: Ու, ըստ էության, սա ազգային-ազատագրական բովանդակությամբ պայքար է, ինչով էլ հենց՝ վերքաղաքական է:
Ինչպես արտաքին ագրեսիայից երկիրը պաշտպանելու դեպքում անկարևոր է դառնում, թե մարտիկներից ու կամավորագրվածներից ով է դաշնակցական, ով՝ ռամկավար կամ թեկուզ՝ կոմունիստ, ով է անկուսակցական, ով է հավատում Աստծուն, իսկ ով է աթեիստ, նույնն է և հիմա. հրամայականը մեկն է՝ պետության մնացորդների ղեկավարման լծակներից հեռացնե՛լ մեր պետությունն ու մեր ազգին կործանման տարած ու աղետի մատնած ապիրատ-օտարահպատակների այս խառնակույտը՝ իրենց պարագլխով հանդերձ:
Հենց ա՛յս մոտեցումն է, որ փետրվարի 20-ին, ապա և հաջորդող օրերին պետք է շարունակաբար բազմապատկի հրապարակում կողք կողքի, ուս ուսի կանգնած հայերին ու Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ անկախ սեռից, ազգությունից, կուսակցական և կրոնական պատկերացումներից:
Այստեղ չկան ու չպետք է լինեն կուսակցություններ: Այստեղ կա մեկ հարց՝ մենք պետք է ունենանք Հայաստանի պետական շահերով առաջնորդվող իշխանություն և մենք չենք ուզում, որ Հայաստանում շարունակի իշխանություն լինել ադրբեջանաթուրքական և հակահայ շահերն սպասարկող իշխանություն՝ ի դեմս նիկոլ փաշինի ու նրա «նիկոլների»:
Այդ տեսանկյունից, կարծում ենք, էական է, որ Հայրենիքի փրկության շարժման մեջ համախմբված գործիչները, ուժերը, պարզապես համակիրները առաջիկա օրերին իրենց հրապարակային ելույթները և գործողությունները նպատակաուղղեն փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տասնյակ ու տասնյակ հազարավոր հայրենակիցների միավորման անհրաժեշտությանը:
Եվ այդ տեսանկյունից, իսկապես կարևոր էր Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 12-ին հրավիրած շտապ հավաքը: Կարևոր էր Ազատության հրապարակը շարժման բացօթյա շտաբ դարձնելու մասին հայտարարությունը:
Առհասարակ, ինչ-որ վերին նախախնամություն կա այս ամենի հետ կապված, այն իմաստով, որ Վազգեն Մանուկյանի կարգի ազգային և պետական մտածողություն, մարդկային և ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող գործիչն է առաջնորդում Հայրենիքի փրկության շարժումը: Սա անդունդից ելնելու լրացուցիչ հնարավորություն է, որը չօգտագործելու համար հաստատ չենք կարող մեղադրել որևէ մեկի՝ մեզանից բացի:
Եթե այլ բաներ չասվեն, բավարար է հենց այն անուրանալի փաստը, որ Վազգեն Մանուկյանն է այն պետական գործիչը, ով ազգի ու պետության համար ճակատագրական պահին ու ծանրագույն պայմաններում ստանձնեց պաշտպանության խնդիրների պատասխանատվությունը՝ 1992-ի աշնան մեկնարկին՝ հսկայական ներդրում ունենալով իրավիճակի բեկման, հաջորդող հաղթանակների, բանակի կազմավորման ու կայացման գործում:
Նա գործո՛վ է ապացուցել, որ կարող է: Ու կարևոր է, որ հենց նա՛ է առաջնորդում Հայրենիքի փրկության շարժումն, ընդդեմ՝ անկարող ու կապիտուլյանտ, ամբոխահաճ ու դատարկախոս, իմաստակ ու մանկուրտ նիկոլական կառ-ավերության:
Հայտնի երգի հանգույն՝ մի փոքր փոփոխված, կարելի է ասել.
Ով որ հայ է, ինչ կսպասե, Արդեն ժամանակն է, թող գա, Մահ պատերազմի օրհաս է, Հայաստան սիրողը թող գա...

Ով որ հայ է, ինչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ պատերազմի օրհաս է,
Հայաստան սիրողը թող գա...
Փետրվարի 20-ին, ժամը 15-ին՝ Ազատության հրապարակ:
Արմեն Հակոբյան