Մեր ՊՆ-ն սահմանային իրադրության վերաբերյալ իր ամենօրյա հաղորդագրությունններում թաքցնում է նման անցանկալի ինֆորմացիաները
Ոնց հասկանում եմ, Սյունիքի տարբեր հատվածներում սահմանային միջադեպեր արձանագրվում են ու բավականին շատ։
Մի քանի օր առաջ Խնձորեսկի գյուղապետարանից հայտնել էին գյուղի հովիվի և ադրբեջանցի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ադրբեջանցիները գողացել էին ոչխարները, ապա սահմանապահների բանակցությունների արդյունքում ետ էին վերադարձրել։
Ագարակի ու Եղվարդ գյուղի գյուղապետերը խոսում են ադրբեջանցիների պարբերական կրակոցների մասին, խոսում նոր վտանգների ու առաջիկա խնդիրների մասին, տարբեր համայնքներում ևս լարված մթնոլորտ է, Մարդու իրավունքների պաշտպանը ևս ապացույց տեսանյութեր է հրապարակվում Սյունիքում տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ։ Ու ինչ է անում մեր ՊՆ-ն՞։
Իսկ մեր ՊՆ-ն սահմանային իրադրության վերաբերյալ իր ամենօրյա հաղորդագրությունններում թաքցնում է նման անցանկալի ինֆորմացիաները, հայտարարելով, թե « հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել»։
Երբեմնի ամենավստահելի կառույցի նկատմամբ հասարակության վերաբերմունքը իջել է ամենացածր մակարդակի։ Ու դա՝ ի շնորհիվ մեր ռազմաքաղաքական ղեկավարության, ովքեր սարսափում են իրական խնդիրների մասին լսելուց ու էշի համառությամբ շարունակում ստել․․․
Մեր ՊՆ-ն սահմանային իրադրության վերաբերյալ իր ամենօրյա հաղորդագրությունններում թաքցնում է նման անցանկալի ինֆորմացիաները