Լրահոս

15.02.2021 15:47


Արտակ Բեգլարյանը ներկայացրեց Արցախում և Հայաստանում գտնվող արցախցիների կարիքները

Արտակ Բեգլարյանը ներկայացրեց Արցախում և Հայաստանում գտնվող արցախցիների կարիքները

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով արցախցիների առջև մի շարք խնդիրներ են ծառացել, որոնք հընթացս լուծվում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը` ներկայացնելով Արցախում և Հայաստանում գտնվող արցախցիների կարիքները:

«Հումանիտար կարիքներից առաջինը բնակարանայինն է, հետո սոցիալականը, մանր կենցաղային կարիքներ էլ կան, որոնք որոշ չափով բավարարվել են, որոշ չափով դեռ առկա են, և' Արցախում, և'Հայաստանում: Հաջորդը վերականգնողական բնույթի կարիքներն են, որոնց մեջ և' ֆիզիկական բնույթի վերականգնումն է, և' հոգեբանական վերականգնումը»,-ասաց Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ առկա են նաև զարգացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացման կարիքներ, որոնք ոչ պակաս կարևոր են:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Այս խորագրի վերջին նյութերը