Կարծիք

15.02.2021 15:18


Սիրելիներս, կուսակցությունները իշխանություններ ձևավորելու միակ գործիքներ են

Սիրելիներս, կուսակցությունները իշխանություններ ձևավորելու միակ գործիքներ են
Լիքը մարդ, այդ թվում գրագետ, կիրթ, քաղաքականապես ակտիվ, իրենց պասիվությունը «բացատրում են», ասելով՝ կուսակցություններին չեմ վստահում, կամ, որ ավելի վատ է, կուսակցությունները մեր ազգի չարիքն են։ Այս կապակցությամբ մի հին անեկդոտ հիշեցի։ Ուրեմն մեկին հարցնում են.
- Гиви, ты помидоры любишь?
- Кушать - да, а так - нет.
(-Գիվի, դու պոմիդոր սիրու՞մ ես։
- Ուտել՝ այո, այլապես՝ ոչ):
Սիրելիներս, կուսակցությունները իշխանություններ ձևավորելու միակ գործիքներ են (Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով): Եթե չեք վստահում, չարիք եք համարում, ուզում եմ ձեզ հարց տամ, բա ո՞նց եք մտադիր փոխել այսօրվա իրավիճակը, եթե անընդհատ այս «հակակուսակցական» քարոզչությունը որ անում եք, ժողովրդի մեջ էլ խորացնում եք ապատիան, դրանով ու՞մ ջրաղացին եք ջուր լցնում, արդյո՞ք չեք նպաստում «էս երկրում ապագա չկա» մտայնության խորացմանը։ Չեք վստահում, ձերը ստեղծեք, ձեր գաղափարներին համապատասխան, ծրագիր մշակեք, բայց մի տարածեք այն տգետ մոտեցումը, թե կուսակցությունները չարիք են։ Հակառակ դեպքում, ձեր այս «դիրքորոշումը» անընդհատ տարածելով, դուք ոչ պակաս վնաս չեք հասցնում մեր պետականության հիմքերին։
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը