Մինչև այսօր նախարարության մեկ աշխատակից չի մտել դպրոց. Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմը քայլերթ է իրականացնում (տեսանյութ)
Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում արդեն 3–րդ շաբաթն է՝ խաթարվել է դասապրոցեսը։ Ուսուցչական անձնակազմն ու աշակերտները գործադուլ և դասադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի։
Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հաղորդեց, որ դպրոցում առավոտյան ծնողական ժողով է հրավիրվել և որոշվել, որ պետք է նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին հանդիպեն։ Հանդիպումը կայացել է, սակայն որևէ ընդհանուր հայտարարի չգալով, ըստ Հայկ Փայտյանի՝ Քարմիլե Առաքելյանը պնդել է, որ շարունակելու է պաշտոնավարել։
«Նա արձանագրեց, որ ինքն ու դպրոցը բարիկադների տարբեր կողմերում են և վերջում սպառնաց, որ դատարան է դիմելու ու հեռացավ»,-ասաց ուսուցիչը՝ հավելելով, որ ուսուցչական անձնակազմը, աշակերտներն ու նրանց ծնողները որոշել են Աբովյանում իրազեկման ակցի իրականացնել՝ պահանջելով արդարության վերականգնումը։
«Քանի այս հարցը արդարացի չի լուծվել, այս ամենը շարունակվելու է։ ԿԳՄՍ նախարարություն, այս երեխաների կրթության իրավունքի իրացման վերականգնման միակ պատասխանատուն դուք եք, որովհետև մեր կողմից կատարվում են բոլոր հնարավոր քայլերը արդարությունն ու դասապրոցեսը վերականգնելու համար, իսկ ձեր կողմից որևէ արձագանք չկա։ Մինչև այսօր նախարարության մեկ աշխատակից չի մտել դպրոց, սա ի՞նչ արհամարհանք է բոլորիս նկատմամբ»,-ասաց դպրոցի պատմության ուսուցիչը։
Դպրոցական անձնակազմը քիչ առաջ քայլերթ սկսեց դպրոցից։ Նրանց ուղեկցում են ոստիկանության ծառայողները։
Նշենք, որ դպրոցական անձնակազմի խոսքով՝ նոր տնօրենը Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը և աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։
Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադառնալով դպրոցում տեղի ունեցող գործընթացներին ասել էր.
«Ես չեմ կարող աղմկողների անունից՝ խոսել, հավանաբար նրանց աղմկացնում են: Իհարկե այս աղմուկը հիմնավոր չէ, որովհետև ամեն ինչ արվել է օրենքի համաձայն: Եթե կան մարդիկ, որ համարում են, որն ինչ-որ բան եղել է անօրինական, թող դիմեն իրավական լուծումներ ստանան: Բայց գալ, փորձել ճնշում գործադրել նախարարության, աշակերտների վրա, չի կարելի»:
Հավելենք նաև, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ կապված ՄԻՊ-ը նախաձեռնել է վարույթ։