Լրահոս

15.02.2021 12:42


Արագածոտնի մարզում 25-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Արագածոտնի մարզում 25-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ 25-ամյա Սերյոժա Սարգսյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․Սարգսյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը