ՀԱԿ–ին սատարող կուսակցությունների ցանկում «Սուտլիկ որսկանի» նման «երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի»
Հայ ազգային կոնգրեսը շարունակ հայտարարում է, որ իրենց թիմում 18–ից ավելի կուսակցություն կա։ Սակայն երբ այսօր թերթում ես հենց ՀԱԿ–ի ներկայացրած ցուցակը, ապա պարզ է դառնում, որ այդ կուսակցությունների մի մասը կա՛մ ՀԱԿ–ի մեջ երբևէ չի եղել (բայց նրանց անունը պարզապես գրվել է այդ ցուցակում), կա՛մ վաղուց արդեն տվյալ կուսակցությունը լուծարվել է, կա՛մ դրա ղեկավարը հանրապետությունում չէ, կա՛մ էլ ինչ–որ անհայտ կուսակցություն է, որի անունը գրեթե ոչ ոք չի լսել։
Մասնավորապես «www.levonpresident.am» կայքում «թիմ 2008» բաժնում ներկայացված է 19 կուսակցության անուն։ Սակայն նրանցից «Հայաստանի ժողովրդական կուսակցության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, վերջին շրջանում իրեն դիստանցավորված է պահում և վերջին հանրահավաքում էլ ելույթ չունեցավ։
Տեր–Պետրոսյանի հետ որոշակի տարաձայնություններ ունեին նաև «Հայոց համազգային շարժում» կուսակցությա որոշ ներկայացուցիչներ, և արդյունքում կուսակցությունից հեռացան ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Կարապետ Ռուբինյանը և մի շարք այլ անդամներ, իսկ Արարատ Զուրաբյանը փաստացի սառեցրեց իր գործունեությունը ՀՀՇ–ում, իսկ ՀՀՇ–ի պաշտոնաթերթ «Հայքը»՝ փակվեց։
«Սոցիալ–դեմոկրատ հնչակյան» կուսակցությունն էլ, ինչպես հայտնի է, պառակտվեց և բաժանվեց 2 մասի։
«Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ ԱրշակԲակլաչյանը տևական ժամանակ Հայաստանում չէ, և ինչպես այս կուսակցության գրասենյակից տեղեկացրեցին «7օր»–ին, անհայտ է, թե երբ կվերադառնա։
Հայաստանի մարքսիստական կուսակցությունը»՝ իր ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ միասին վաղուց պաշտոնապես հեռացել է ՀԱԿ–ից և Լևոն Տեր–Պետրոսյանին հիմա համարում է «դհոլ Արտաշ»։
«Մարդուիրավունքներ 96»կուսակցությունը լուծարված է։ Նույն ճակատագրին է արժանացել նաև «Ազգայինվերածնունդ»կուսակցությունը, չնայած որ վերջինս նշված է որպես ՀԱԿ անդամ։
«Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանն էլ «7օր»–ին ասել է, որ իրենց կուսակցությունը մեկ տարուց ավելի է, ինչ ՀԱԿ-ի կազմում իրեն դիտորդական կարգավիճակ է վերապահել և ավելացրել. «Մեր կուսակցության փոխնախագահը ստորագրել է, կարծեմ, միայն մեկ փաստաթուղթ՝ ՀԱԿ-ի հիմնադրման հռչակագիրը»։ Ի դեպ, այդ հռչակագիրը ստորագրած կուսակցությունների թվում նշված է նաև «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» անունը։ Սակայն այդ կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ ՀԱՍԿ–ը երբեք ՀԱԿ–ի մաս չի կազմել։ Նա նշել է, որ 2008–ին ՀԱՍԿ–ն ընդամենը որոշում է կայացրել Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, իսկ ՀԱԿ–ն այդ ժամանակ չի էլ եղել. դրանից հետո է ստեղծվել միայն։
ՀԱԿ ստեղծման մասին հռչակագիրը ստորագրած կուսակցությունների մեջ նշված է նաև Արամ Կարապետյանի «Նոր ժամանակներ» կուսակցությունը, սակայն բոլորին է հայտնի, թե նա հիմա որքանով կապ ունի կամ չունի ՀԱԿ–ի հետ։
Հստակ տեղեկություններ չկան նաև «Ազգային արժեքների պաշտպանության կուսակցության» մասին։
Ինչ վերաբերում է «Երրորդհանրապետություն» կուսակցությանը և վերջինիս ղեկավար ԿարենԴավթյանին, ապա նրա մասին քչերն են լսել։ «7օր»–ին, այդուհանդերձ, հաջողվել է գտնել նրա հեռախոսահամարը, սակայն նա այդպես էլ չի պատասխանել մեր զանգերին։
Այս պատկերը վերլուծելով՝ պարզ է դառնում, որ, որպես ՀԱԿ–ին սատարող կուսակցություններ, ներկայացվածների հիմնական մասն այսօր ՀԱԿ–ի կողքին չէ, և նրանց անունները նշվում են զուտ թվաքանակ ապահովելու համար։
ՀԱԿ–ին սատարող կուսակցությունների ցանկում «Սուտլիկ որսկանի» նման «երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի»
Հայ ազգային կոնգրեսը շարունակ հայտարարում է, որ իրենց թիմում 18–ից ավելի կուսակցություն կա։ Սակայն երբ այսօր թերթում ես հենց ՀԱԿ–ի ներկայացրած ցուցակը, ապա պարզ է դառնում, որ այդ կուսակցությունների մի մասը կա՛մ ՀԱԿ–ի մեջ երբևէ չի եղել (բայց նրանց անունը պարզապես գրվել է այդ ցուցակում), կա՛մ վաղուց արդեն տվյալ կուսակցությունը լուծարվել է, կա՛մ դրա ղեկավարը հանրապետությունում չէ, կա՛մ էլ ինչ–որ անհայտ կուսակցություն է, որի անունը գրեթե ոչ ոք չի լսել։
Մասնավորապես «www.levonpresident.am» կայքում «թիմ 2008» բաժնում ներկայացված է 19 կուսակցության անուն։ Սակայն նրանցից «Հայաստանի ժողովրդական կուսակցության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, վերջին շրջանում իրեն դիստանցավորված է պահում և վերջին հանրահավաքում էլ ելույթ չունեցավ։
Տեր–Պետրոսյանի հետ որոշակի տարաձայնություններ ունեին նաև «Հայոց համազգային շարժում» կուսակցությա որոշ ներկայացուցիչներ, և արդյունքում կուսակցությունից հեռացան ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Կարապետ Ռուբինյանը և մի շարք այլ անդամներ, իսկ Արարատ Զուրաբյանը փաստացի սառեցրեց իր գործունեությունը ՀՀՇ–ում, իսկ ՀՀՇ–ի պաշտոնաթերթ «Հայքը»՝ փակվեց։
«Սոցիալ–դեմոկրատ հնչակյան» կուսակցությունն էլ, ինչպես հայտնի է, պառակտվեց և բաժանվեց 2 մասի։
«Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Արշակ Բակլաչյանը տևական ժամանակ Հայաստանում չէ, և ինչպես այս կուսակցության գրասենյակից տեղեկացրեցին «7օր»–ին, անհայտ է, թե երբ կվերադառնա։
Հայաստանի մարքսիստական կուսակցությունը»՝ իր ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ միասին վաղուց պաշտոնապես հեռացել է ՀԱԿ–ից և Լևոն Տեր–Պետրոսյանին հիմա համարում է «դհոլ Արտաշ»։
«Մարդու իրավունքներ 96» կուսակցությունը լուծարված է։ Նույն ճակատագրին է արժանացել նաև «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, չնայած որ վերջինս նշված է որպես ՀԱԿ անդամ։
«Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանն էլ «7օր»–ին ասել է, որ իրենց կուսակցությունը մեկ տարուց ավելի է, ինչ ՀԱԿ-ի կազմում իրեն դիտորդական կարգավիճակ է վերապահել և ավելացրել. «Մեր կուսակցության փոխնախագահը ստորագրել է, կարծեմ, միայն մեկ փաստաթուղթ՝ ՀԱԿ-ի հիմնադրման հռչակագիրը»։ Ի դեպ, այդ հռչակագիրը ստորագրած կուսակցությունների թվում նշված է նաև «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» անունը։ Սակայն այդ կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ ՀԱՍԿ–ը երբեք ՀԱԿ–ի մաս չի կազմել։ Նա նշել է, որ 2008–ին ՀԱՍԿ–ն ընդամենը որոշում է կայացրել Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, իսկ ՀԱԿ–ն այդ ժամանակ չի էլ եղել. դրանից հետո է ստեղծվել միայն։
ՀԱԿ ստեղծման մասին հռչակագիրը ստորագրած կուսակցությունների մեջ նշված է նաև Արամ Կարապետյանի «Նոր ժամանակներ» կուսակցությունը, սակայն բոլորին է հայտնի, թե նա հիմա որքանով կապ ունի կամ չունի ՀԱԿ–ի հետ։
Հստակ տեղեկություններ չկան նաև «Ազգային արժեքների պաշտպանության կուսակցության» մասին։
Ինչ վերաբերում է «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը և վերջինիս ղեկավար Կարեն Դավթյանին, ապա նրա մասին քչերն են լսել։ «7օր»–ին, այդուհանդերձ, հաջողվել է գտնել նրա հեռախոսահամարը, սակայն նա այդպես էլ չի պատասխանել մեր զանգերին։

7or.am