Մեկնաբանություն

15.02.2021 10:23


Նիկոլն՝ ընդդեմ Սյունիքի (Արցախից արդեն պրծավ)

Նիկոլն՝ ընդդեմ Սյունիքի (Արցախից արդեն պրծավ)

Սեպտեմբերի 27–ին մեկնարկած պատերազմի գլխավոր թիրախն Արցախը չէր։ Նաև Արցախն էր։

Թուրքերին Սյունիքն է պետք։ Կռիվը հիմնականում Սյունիքի համար էր։ Սյունիքի աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական նշանակությունը հսկայական է։ Պատահական չէ, որ Իրանը մի քանի անգամ հայտարարություն է արել Սյունիքի թեմայով։

Նիկոլն Արցախը հանձնելուց հետո անցել է Սյունիքին։ «Ժողովրդի» վարչապետը ժողովրդի թիկունքում համաձայնության է եկել Ալիևի հետ ու հանձնում է Սյունիքի տարածքները՝ գործնականում Սյունիքն առնվազն դարձնելով ոչ կենսունակ, քանզի ճանապարհները չեն գործում մեր լիարժեք վերահսկողության տակ։

«Մեզ խաղաղություն է պետք» լոզունգի տակ նիկոլենք հիմա ագրեսիվ հակասյունիքյան քարոզ են տանում։ Հակաղարաբաղցիականի պես։ Վարչապետ դառնալուն պես Նիկոլը պաշտոնական դարձրեց հակաղարաբաղցիական քաղաքականությունը։ Հիմա նույնն արվում է Սյունիքի դեմ։ Եթե նախկինում սրանք «Սերգո ջանին լավ ապրեցնելու» խոչընդոտ էին ներկայացնում Արցախը, ապա հիմա՝ Սյունիքը։ Հայաստանցի–ղարաբաղցի հակադրության դիվերսիոն քաղաքականությանը փոխարինելու է գալիս հայաստանցի–սյունեցի հակապետական կոդը, որը նիկոլենք են տարածում։

Նիկոլի ուսապարկ–պատգամավորներն էնտուզիազմով հայտարարում են, որ Սյունիքի տարածքները «պապական ադրբեջանական հողեր են» և հիմնավորում, որ պետք է ճանապարհների տարբեր հատվածները զիջվեն Ադրբեջանին։

Սրան զուգահեռ նիկոլենք քարոզում են, որ շուտով ճանապարհները բացվելու են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, կյանքը դառնա մեղր։ Սա հերթական ստերից է։

Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ խնդիր են դրել ոչնչացնել ամեն հայկականն ու գրավել Սյունիքը, ապա՝ ամբողջ Հայաստանը։ Թուրքիայի աջակցությամբ։

Սյունիքի ճանապարհները «GPS»–ով գրավելու ադրբեջանական քաղաքականությունը հուշում է, որ իրենք պատրաստվում են հաջորդ պատերազմին, որն արդեն Սյունիքի ու Հայաստանի մյուս տարածքների համար է լինելու։

Բայց Նիկոլին դա չի հետաքրքրում։ Ինքն իր աթոռի ու ֆիզիկական անվտանգության հարցն է լուծում։ Հույսը թուրքերն ու ադրբեջանցիներն են։ 750 միլիոն եվրոբոնդը ցածր տոկոսով հենց այնպես չի տրվել Նիկոլին։ Տվել են աթոռը պահելու համար։ Դիմացը հակասյունիքյան քաղաքականությունն ու քարոզն է իրականացվում։ Ահա այդպիսի բարտեր։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը