Կարծիք

15.02.2021 10:14


Նիկոլ Փաշինյանը արգելում է ասել «Նիկոլ դավաճան». նա մտածում է, թե դրանով ինքը դադարում է դավաճան լինել

Նիկոլ Փաշինյանը արգելում է ասել «Նիկոլ դավաճան». նա մտածում է, թե դրանով ինքը դադարում է դավաճան լինել
ВОЙНА МИРОВ
Նիկոլ Փաշինյանը արգելում է ասել «Նիկոլ դավաճան»։ Նա մտածում է, թե դրանով ինքը դադարում է դավաճան լինել։ Նիկոլը իր համար ստեղծել է վիրտուալ աշխարհ, որտեղ ինքը դավաճան չի, այլ փրկիչ, որտեղ ոչ թե թուրքի պահանջով Մեղրին ենք տալիս, այլ դառնում ենք ռեգիոնալ ինտեգրացիայի մաս, որտեղ ոչ թե պարտվել ենք, այլ փրկել ենք հազարավոր ջահելների կյանք, եթե ժամանակին չհանձնեինք հողերը։ Այդ վիրտուալ աշխարհի այլ բնակիչներ էլ հաստատում են, որ մեր Շուշին Շուշա է իր 90 և ավել տոկոս ադրբեջանական բնակչությամբ, անգամ առանց գլխին հեռախոսով խփելու հայտարարում են, որ Կապանի ճանապարհի 21 կմ-ը Ադրբեջանի տարածքով է անցնում։
Վիրտուալ աշխարհում չկան պրոբլեմներ, չկան կոնֆլիկտներ, այնտեղի բնակիչները գնվում են շանտաժով ու քեշ փողով, և իրենք երջանիկ են։ Վիրտուալ աշխարհի համար անգամ նախարարներ են ֆիլտրվում իրական աշխարհից՝ մարդիկ, ովքեր մանկուց երազել են գոնե մի քանի օր կամ շաբաթ մոտ կանգնեն իշխանական լափամանին։ Վիրտուալ աշխարհի համար պողոսներ են հավաքագրվում իրական աշխարհից՝ մարդիկ ովքեր նախկինների թալանի պատճառով նախկինում վատ ապրել, ովքեր հիմա էլ են վատ ապրում, բայց հպարտ են, քանի որ հիմա թալանողը իրենց նման պողոսն է՝ Նիկոլը, և դրա համար իրենք անիծում են նախկիններին։ Պողոսը ասում է, որ ավելի լավ է թուրքը գա և իրեն մորթի, քան գան նախկինները, ովքեր թալանել են, նա ներում է, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության համար 5 հազար ջահելի մատաղ արեց, և չի ներում, որ երբ 1996-ին Վազգեն Մանուկյանից իշխանությունը գողացան, խորհրդարանում մեկ-երկու գլուխ արնոտվեց։
Վիրտուալ աշխարհին զուգահեռ կա իրական Հայաստան։ Այստեղ ողբում են որդեկորույս մայրերը, փորձում են գոյատևել Հադրութից ու Քարվաճառից փախստականները, հովիվներից թուրքը ոչխար է գողանում, մարդիկ մտահոգ են, քանի որ չեն կարողանալու մուծել թանկացած գազն ու էլեկտրականությունը, չեն կարողանում գնալ խոպան, որ ընտանիք պահեն։ Բայց ամենակարևորը՝ իրական Հայաստանում մարդիկ հասկանում են, որ առանց Արցախի, առանց բանակի, առանց արտաքին քաղաքականության, և ի վերջո՝ առանց կառավարելու ունակություն ունեցող իշխանության, իրենց կյանքը վտանգված է ամեն րոպե։
Իրական Հայաստանը չի ուզում պարգևավճարներ, չի ուզում նարցիսիզմի իրավունք, այլ պարզապես ուզում է ապրելու իրավունք, և դրա համար փորձում է փլուզել ինքնանպատակ վիրտուալ Նիկոլստանը և դավաճան Նիկոլին ռադ անել։
Իսկ վիրտուալ աշխարհը շարունակում է սնվել ու գոյատևել իրական Հայաստանի հաշվին։ Իրական Հայաստանից վիրտուալ աշխարհի մի Նիկոլը, մի տասնյակ նախարարները, ութսունքանի դեպուտատները և մի քանի հազար համբակ պողոսները ամեն օր մի գյուղ, մի արոտավայր, մի զոհ, մի գերի տալով թուրքին, մուծում են իրենց գոյության կոռն ու բեգյարը։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը