Գյումրիում բախվել են Toyota-ն ու Opel-ը․ կան վիրավորներ
Երեկ՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 7 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչներ 23-ամյա Շալիկո Սողոմոնյանի վարած Toyota և 42-ամյա Էդիկ Սահակյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Է․Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 01։30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «քթի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել Գյումրիի բնակիչ 24-ամյա Կարեն Խաժակյանը, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարից։