Դրանց դեմն առնել է պետք: Պետական մակարդակով: Օրինակ` 1000 խոշոր հարկատուների ցանկում առնվազն 12 հատ կա դրանցից: Հո չի կարելի թողնել, որ ով ուզենա կառավարի այդքան կարևոր «ֆինանսական» հիմնարկները:
Տեսեք, թե ինչ հարկեր են մուծում բուհերը.
Մեր երկրի`
1. 70-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանն» է, մուծել է 2 մլրդ 447 մլն դրամ հարկ
2. 79-րդ խոշոր հարկատուն «Երևանի Պետական Համալսարանն» է, մուծել է 2 մլրդ 262 մլն դրամ հարկ,
3. 165-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի Ամերիկյան համալսարանն» է, մուծել է 1 մլրդ 89 մլն դրամ հարկ,
4. 209-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանն» է, մուծել է 837 մլն դրամ հարկ,
5. 267-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի ազգային ագրարային համալսարանն» է, մուծել է 665 մլն դրամ հարկ,
6. 273-րդ խոշոր հարկատուն «Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն» է, մուծել է 653 մլն դրամ հարկ,
7. 566-րդ խոշոր հարկատուն «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն» է, մուծել է 260 մլն դրամ հարկ,
8. 739-րդ խոշոր հարկատուն «Հայբուսակ» համալսարանն է, մուծել է 220 մլն դրամ հարկ,
9. 744-րդ խոշոր հարկատուն «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան համալսարանն» է, մուծել է 219 մլն դրամ հարկ,
10. 857-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի համալսարանն» է, մուծել է 189 մլն դրամ հարկ,
11. 865-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի Ֆրանսիական համալսարանն» է, մուծել է 185 մլն դրամ հարկ,
12. 970-րդ խոշոր հարկատուն «Հ. Թումանյանի անվան պետական համալսարանն» է, մուծել է 161 մլն դրամ հարկ:
Բուհ-համալսարաններն ամեն տեղ ոտքի տակ են ընկնում