Օդ շնչելու սահմանադրական իրավունքը ճխլեցին, հնազանդ էիք:
Ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը ոտնատակ արեցին, ոտքներդ ոտքերիդ գցեցիք, խելոք նստեցիք:
Խանութ որ առանց դիմակ էի մտնում, լրիվ իզգոյ էի. ասում էիք` մեզնից լավն ե՞ս, մենք դրել ենք, դու էլ դիր, փոխանակ տեսնեիք` նախաձեռնող կա, միանայիք պայքարին. հենց այդ վայրկյանին դեն շպրտեիք ձեր դիմակները ու ԸՆԴՎԶԵԻՔ:Խանութով մեկ ընդվզեիք: Որ մի քանի ամսից երկիրը ակցիզով ապրանքի նման վաճառքի չհանեին:
ԸՆԴՎԶԵԻՔ, որ հնազանդության ձեր դոզան դիմակով չափելիս` հասկանային, որ եթե Աստծուց ձեզ տված օդը կտրելու դեմ հնազանդ չեք` պայքարում եք, մեր օդուջուր հողը հանձնելիս հաստատ ընդվզելու եք:
Թե՞ հողը օդուջուր չի:
Խոսելու իրավունքը արտակարգ դրությամբ կոխրջելիս էլ լուռ էիք. տուգանքներից էիք վախենում:
Ու բոլորը կփաստեն` ասում էի` միացեք պայքարիս, տեսեք, ես դիմակ չեմ դնում, ուր ուզում գնում եմ ամենաթունդ լոկդաունի օրերին, ինչ ուզում գրում եմ ու խոսում եմ. ինձ մոտ ստացվում ա՞, չէ՞. ուրեմն ձեզ մոտ էլ կստացվի:
Բայց վախենում էիք դժվարությունից: Հա, դժվարությունից փախչելը հեշտ ա: Հա, ինձ էլ էր դժվար մենակ պայքարել համաշխարհային մաֆիայի սահմանած նեոստրկատիրական նեոլիբերալ օպերացիայի դեմ` սկսած տանս ներսից մինչև դուրս: ինձ էլ էր դժվար ամեն քայլափոխի մեքենան աջ քաշել կանգնել ու սահմանադրության 39-րդ հոդված բացատրել ազգի տականքին: ամեն խանութ մտնելուց, որ լեզուս երկարում էր, կյանքս կարճանում էր: չասեք` աշխարհով էր: Հա, աշխարհով էր, բայց մենք էլ հայ ենք, չէ՞:
Ու որ ասում էի` դիմակով չափում են հող հանձնելուց մեր բոլորիս հնազանդությունը, դավադրապաշտ էիք անվանում:
Հիմա դիմակը հանել եք: Հողն էլ` հանձնել են:
Բայց հիմա էլ են մեր հնազանդության դոզան չափում: Հիմա էլ ենք հնազանդության տեստի ենթարկվում:
Հիմա էլ չափում են մեր հնազանդությունն առ այն, որ, եթե իսլամ բերեն Հայաստան, որքա՞ն հնազանդ կլինենք: Դե, մեր արիական ՀԱՅ հալով որ դիմակին համաձայնեցինք, կարող ա չադրային էլ համաձայնենք: Դե նա բերանն ա փակում, սա էլ` գլուխը: Ուղեղը:
Բայց մեզ պետք ա՞ ուղեղ:
Ավելի լավ ա ուղեղ չլինի, որ չփորձենք հասկանալ` հիմա ես է՞ի դավադրապաշտ, թե՞ դուք` դավադրաբար լռողներ:
Գարունից` գարուն․ դիմակից` չադրա․ Երևանից` Էրիվան` 365 օրում