Լոռու մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել հողամասում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Արամ Միլիտոսյանը` իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել բնակչի տան հողամասում, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ, Գյումրի բնակիչներ, 21-ամյա Գոռ Հակոբյանն ու 15-ամյա Վաչագան Հակոբյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: