Կարծիք

14.02.2021 10:18


Երկրաշարժը ցնցեց բոլորին․ դե պատկերացրեք՝ ոնց էին զգում իմ, մեր տղաները պատերազմի դաշտում, ամեն մի արկի պայթյունից ոնց են ցնցվել, ինչ վախ են ապրել

Երկրաշարժը ցնցեց բոլորին․ դե պատկերացրեք՝ ոնց էին զգում իմ, մեր տղաները պատերազմի դաշտում, ամեն մի արկի պայթյունից ոնց են ցնցվել, ինչ վախ են ապրել

ՀՀ տարածքում և մասնավորապես Երևանում տեղի ունեցած երկրաշարժը ցնցեց բոլորին, ընդհամենը 10-15 վրկ. ու բոլորը խառնվել էին իրար, ով որտեղ հասցրեց փախավ, սեփական տուն, ամառանոց... Դե պատկերացրեք՝ ոնց էին զգում իմ, մեր տղաները պատերազմի դաշտում․ ամեն մի արկի պայթյունից պատկերացնում եմ՝ ոնց են ցնցվել, ինչ վախ են ապրել, ախ իմ տղաներ։

Չէ, չենք պատկերացնում, մինչև որոշ չափով չզգանք մեր սեփական մաշկի վրա։ Քոռանամ ես, ո՞նց, ո՞նց եք դիմացել, ինչ զգացողություն եք ունեցել իմ քաջ երեխեք, ամեն մի տրաքոցից փրկվելուց հետո ոնց եք ուրախացել, բայց միևնույն ժամանակ տխրել, լացել ընկերների մահով։

Երկրաշարժը ցնցեց Երևանը, բայց ոչ հոգիս։ Այն արդեն ցնցված է ու ընդմիշտ։ Իմ հոգում ամեն օր, ամեն ժամ ու րոպե երկրաշարժ է։ Իմ հոգում քարը քարի վրա չմնաց, փլվեց, փլուզվեց ամեն ինչ։ Մթնեց հոգիս, մթնեց շուրջս ամեն ինչ։ Իմ սրտում աշնանային թախծոտ եղանակ է, իմ սրտում երկրաշարժ է, հրաբուխ։ Սրտիս անոթներով հոսող լավան էլ սառն է, սառն է, քանի որ չկա իմ տան ծուխը, իմ տան կրակը, իմ ՄԽԻԹԱՐԸ:

Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը