Կարծիք

14.02.2021 09:56


Սարսափելի էր չէ՞ երկրաշարժը․ հիմա սենց` այ էսքան անսպասելի, նույնքան նենգ ու մի վայրկյանում կարա թուրքական բայրաքթարը գա

Սարսափելի էր չէ՞ երկրաշարժը․ հիմա սենց` այ էսքան անսպասելի, նույնքան նենգ ու մի վայրկյանում կարա թուրքական բայրաքթարը գա

էրեխեք, սարսափելի էր չէ՞ երկրաշարժը. մի վայրկյանում ոնց որ ամեն ինչ փլվի գլխիդ: Հիմա սենց` այ էսքան անսպասելի, նույնքան նենգ ու մի վայրկյանում կարա թուրքական բայրաքթարը գա: Ու նենց ա, որ ճանապարհին ա: Ու եթե երկրաշարժից ինչ-որ տեղ հնարավոր ա փրկվել, թուրքի նոր յաթաղանից, որի անունը բայրաքթար ա, փրկություն չկա: Միակ ելքը դուրս գալն ա. ոչ թե էսօրվա պես` բակեր, զրուցելով ստրեսը հանելու, այլ հրապարակներ` էս իշխանությա՛նը հանելու, փողոցներ պարալիզացնելու, շենքեր շրջափակելու... որ թուրքական ռմբակոծությունը սկսվեց, հենց էսօրվա երկրաշարժի պես ենք մեզ զգալու: Ու, որ դա չլինի, միակ պայմանն էն ա, որ սրանք չլինեն: Իսկ, որ սրանք չլինեն, պետք ա մենք ԲՈԼՈՐՍ, ՇԱԱԱՏ, այ էդ նույն բնազդով, որ էսօր փախանք տներից բակեր, էդ նույն բնազդով պետք ա դուրս գանք փողոց` թուրքին մեր կառավարականից լարելու:

Լուրջ, արդեն պետք ա օրինակներով բացատրել: Ու նրանք, ովքեր աշխատանքի են, ասում են` բա, թե գործից ոնց դուրս գանք գնանք հանրահավաքի..., որ թուրքը սկսեց ռմբակոծել, էդ աշխատանքը էլ չի լինելու. Էրիվան վիլայեթում մեզ շատ-շատ հավաքարար ընդունեն էդ նույն աշխատավայրերում. նենց որ` Աստված էս էլ երևի որպես նշան ուղարկեց, ասեց՝ հայեր, տեսեք ոնց ա լինելու, որ թուրքը գա:

Իսկ թուրքը գալիս ա:

Հիմա, որ ասեմ՝ ամսի քսանի հանրահավաքից կախված ա մեր լինել-չլինելը, պատերազմից առաջ, որ ասում էի՝ պատերազմը գալիս ա, Արցախը գնում ա, էն ժամանակվա պես հո չե՞ք ասի՝ վայ, Գոգ, ինչ ես ասում, չլնող բան ա:

ԹՈՒՐՔԸ ԳԱԼԻՍ Ա, ԴԱ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿԱՆԽԵԼ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՀԱՎՔՆԵՐՈՎ ՈՒ ԲՈԼՈՐՍ. որովհետև վարչապետի աթոռին նստածը ինքնակամ 1000% գնացողը չի: Իսկ եթե մնաց, ոնց Արցախը տվեց, ոնց Սյունիքն ա ամբողջությամբ տալիս, հետո տալու ա Գեղարքունիքը, ու հետո.... տադադադաաամ... գալիս ա Երևանը:

Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը