Մեկնաբանություն

13.02.2021 14:50


«փաշինյանը... նիկո՛լ է» կամ մեթոդական թեթևակի ցուցումներ՝ ինչպես անվճար արտահայտվել նիկոլի ու նիկոլների հասցեին

«փաշինյանը... նիկո՛լ է» կամ մեթոդական թեթևակի ցուցումներ՝ ինչպես անվճար արտահայտվել  նիկոլի ու նիկոլների հասցեին

նիկոլի ուսապարկերը, որոնց իներցիայով դեռ ԱԺ խմբակցություն են ոմանք անվանում, օրերս առաջին ընթեցմամբ ընդունեցին ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին մեծն օրենսգիր, կարկառուն նիկոլական և վերջապես քանքարաքայլ ու պայծառաշող Ալեն Սիմոնյանի առաջարկած օրինագիծը:

Հատկանշական է, այն, որ սոցցանցային տիրույթում այն անմիջապես կնքվեց, որպես... «փաշինյանին վիրավորելու համար՝ 5 միլիոն և զրպարտելու համար՝ 10 միլիոն դրամով տուգանելու» նախագիծ: Հետաքրքրականն այն է, որ առաջարկված փոփոխությունը ընդամենը վերաբերում է վիրավորանքի և զրպարտության համար դատական կարգով պատասխանողին ներկայացվող առավելագույն հատուցման սահմանված չափը հնգապատկելուն: Պարզ ասած, եթե մինչև հիմա որևէ անձ, ով իրեն հրապարակավ վիրավորելու համար դատական կարգով պատասխան էր պահանջում վիրավորողից, կարող էր որպես հատուցում պահանջել առավելագույնը՝ 1 մլն դրամ, ապա հիմա առաջարկվում է, որ գումարային հատուցման պահանջի առավելագույն չափը հասցվի 5 միլիոն դրամի: Զրպրատության դեպքում, համապատասխանաբար՝ 2 միլիոնի պահանջը դարձվի 10 միլիոն:

Այսինքն, եթե այս նախագիծը նաև երկրորդ ընթերցմամբ ապա լիովին ընդունվի և մտնի ուժի մեջ, ապա վերաբերվելու է առհասարակ, բոլոր քաղաքացիներին: Միաժամանակ, սա դառնալու է և անկասկած օգտագործվելու է խոսքի ազատությունը, իշխանությանն անցանկալի լրատվամիջոցներին, հրապարակային գործիչներին ճնշելու, լռեցնելու միջոց:

Բայց, կրկնենք, հատկանշական է, որ հանրային հարթակներում նախագիծն անմիջապես և ուղղակիորեն կապվեց հենց կապիտուլյանտ, հողատու և ազգադավ նիկոլ փաշինի հետ: Այնպես, որ շատերին նույնիսկ թվացել է, թե հատուկ նիկոլա-դրուժիննիկներ են շրջելու և որտեղ իրենց կուռքի հասցեին վիրավորական արտահայտություն լսեն, միանգամից «գործ են տալու» իրենց անձնական օգտագործման հատակի լաթ «ոստիկանությանը» և այդպես շարունակ:

Ո՛չ, խոսքն այն մասին է, որ եթե, օրինակ, նիկոլ փաշինյանը կամ որևէ մեկը (թող «որևէ մեկը» ներողամիտ գտնվի իրեն դրա կողքին հիշատակելու համար) գտնում է, որ իրեն հրապարակավ վիրավորել/զրպարտել են, ապա «Քաղաքացիական օրենսգրքի» 1087.1 հոդվածի համապատասխան, կարող է դատական կարգով պաշտպանել իր համբավը, իրավունքները, անունը և որոշակի գումարային հատուցման պահանջ էլ ներկայացնել պատասխանողին: Ինչևէ:

Եվ ահա, այսպես կոչված՝ իշխանության կարկառուն ներկայացուցիչ մը այսպիսի դրակոնային նախագիծ է մեյդան բերում: Ավելին, պարզվում է, որ նա այդ նախագիծը դեռ պատերազմից երկու ամիս առաջ է գրած եղել: Սա միանգամից ուղղորդում է դեպի այն ենթադրությունը, որ դա մտածված է եղել որպես նիկոլի ծրագրած «տարօրինակ պատերազմի» ժամանակ բոլորին լռեցնելու օժանդակ միջոց: Գիտեք, պատերազմի մեկնարկում, «ռազմական դրության» պատրվակով նիկոլի ռեժիմը միանգամից արգելեց խոսքի ազատությունը, սահմանեց տուգանքներ, որպեսզի կարողանա անարգել ու անպատիժ խաբել հասարակությանը, մոլորեցնել մարդկանց: Հիմա՝ պատերազմը խայտառակ ու կործանարար կապիտուլյացիայով դադարեցնելուց հետո, ահա նման «հանճարեղ» մոգոնված օրինագիծը նորից ասպարեզ բերեցին:

Ամեն դեպքում բազմազան հարցեր են ծագում: Նախ, նիկոլն ինքը ի՞նչը կհամարի վիրավորանք, ի՞նչը՝ զրպարտություն:

Օրինակ, եթե ասվում է՝ «նիկոլ դավաճան», դա վիրավորա՞նք է, թե՞ զրպարտություն: Հնարավոր է՝ զրպարտություն է, քանզի սոցցանցերում շրջանառվում է տեսակետ, որ նա դավաճան չէ, քանի որ հայ չէ, ոմանք այդպես էլ ասում են՝ «թո՛ւրք նիկոլ»: Սա հարց է, իհարկե:

Առավել ևս, որ օրենքը նախատեսում է, որ եթե արտահայտությունը «պայմանավորված է գերակա հանրային շահով», ապա կարող է չհամարվել վիրավորանք:

Այստեղից սահուն անցնենք վերնագրում ակնարկված մեթոդական թեթևակի ցուցումներին: Արդեն մեկ կետ կա՝ «գերակա հանրային շահով պայմանավորված» հրապարակային արտահայտություն (կոչ, պլակատ, պատկեր):

Այն, ինչ այսօր արվում է այս հակահայ «իշխանության» ու դրա երևելի ներկայացուցիչների դեմ, ոչ միայն գերակա հանրային շահ է, ավելին՝ ազգային ու պետական շահերով է պայմանավորված:

Երկրորդը, նկատի ունեցեք, որ սրանց անունները վաղուց դարձել են հասարակ ու ինքնին վիրավորական: Այսինքն, եթե ասեք Սիմոնյանը Ալեն է, թվում է, թե առանձնահատուկ ոչինչ չկա, առավել ևս՝ օրենքով ոչ մեկը ոչ մի կերպ ձեզ ոչ մի պահանջ չի էլ կարող ներկայացնել դրա համար: Ներկայացնի էլ, ապա նույնիսկ վնգստացող դատավորը կասի, որ պահանջ ներկայացնողն ապուշ է (փաստի արձանագրում, այլ ոչ թե՝ վիրավորանք): Հա, բայց եթե մեկին ասես՝ Սիմոնյան Ալեն, ապա առնվազն կվիրավորվի:

Այնպես որ, ասում ենք՝ փաշինյանը նիկո՛լ է:

Ի լրումն ամենի, հայերենը ոչ միայն մոլորակի հնագույն լեզուներից է, այլև ճոխ է, ճկուն և փոխաբերությունների, շրջախոսության անծայրածիր հնարավորություններ է տալիս:

Օրինակ, կարելի է ասել՝ «էրատտոյի ամուսինը վիժվածք է»: Սա վիրավորանք ընկալողը և, ասենք՝ 5 միլիոն պլոկելու նպատակ ունեցողը նախ պետք է հիմնավորի, որ ինքն էրատտոյի ամուսինն է: Դատական զվարճալի սերիալը ապահովված է:

Իսկ մեծ հաշվով: Իսկ մեծ հաշվով՝ ի՛նչ: նիկոլ ու մնացյալներ, ի լրումն ամենի, պարզապես ողորմելի եք: Չնայած, ձեր դեպքում սա ոչ թե վիրավորական արտահայտություն է, այլ անգամ... կոմպլիմենտ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը