Մեկնաբանություն

13.02.2021 11:30


«Պարտության» կուսակցությունը

«Պարտության» կուսակցությունը

Նիկոլ Փաշինյանն ու իր «Էրատոն» ներկայանում էին որպես խաղաղության կուսակցության ներկայացուցիչներ, քարոզում էին խաղաղասիրություն, բայց մեր երկրի գլխին բերեցին ավեր ու ողբերգություն։

Եթե բացահայտ թուրքը ինչ–ինչ ճանապարհով հաջողացներ դառնալ Հայաստանի ղեկավար, ապա նույնիսկ այդ դեպքում նման պատկեր չէինք ստանա, քանզի թուրքը խնդիր կունենար ապացուցելու, որ թուրքը երբեմն չի մնում թուրք։ Նիկոլի պարագայում այլ է։

Նրան մենք ֆորմալ առումով գիտեինք որպես հայ։ Վատ հայ, ճղճղան հայ, անգրագետ հայ, ծախու հայ, փողապաշտ հայ, պոպուլիստ հայ, բայց այդուհանդերձ հայ։ Եվ ահա այդ հայը հաղթող ազգին 2,5 տարում վերածեց պարտված ու մուրացկան ժողովրդի։

Նիկոլը «Պարտության» կուսակցության առաջնորդն է։ Այդպիսին են բոլոր կեղծ խաղաղասերները և քիրվայամետները։

Նիկոլը հիմա ամեն ինչ հանձնում է։ Անունը դրել են «խաղաղություն ենք ուզում» և հանձնում են։ Հանձնում են վախի՞ց, հիմարությունի՞ց, թե՞ դավաճանաբար, արդեն էական չէ։ Էականն այն է, որ հանձում են։ Հանձնում են, որ փրկվեն։ Իրենք փրկվեն, բայց կործանվի Հայաստանը; Իսկ որ Հայաստանը կործանվի, դրանից հետո իրենց դատող չի լինի։ Իրենք գիտեն, որ արածները դատի է արժանի, դաժան դատի։ Դրա համար էլ հանձնում են ու պարտության տանում Հայաստանը։ Որ չդատվեն։

Հայաստանի միակ շանսը «Պարտության» կուսակցությանը պարտության մատնելն է։ Մնացած շանսերն Ալիևինն ու Էրդողանինն են (Նիկոլին էլ ինչ կտան, կտան)։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը