Լրահոս

13.02.2021 11:10


3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 192 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 192 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 192 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 022-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3929-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 160 942, փաստացի բուժվողներինը՝ 4151: Մեկ օրում արվել է 2704 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 679 135 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը