Պատերազմի ընթացքում տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, սեպտեմբերի 27-ից մինչև հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ, այդ թվում՝ խոշտանգման արդյունքում. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կարևոր փաստեր Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:
«Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ:
Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով պատերազմի ընթացքում կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց:
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում:
Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հաշմանամություն ձեռք բերել, առողջությունն է ողջ կյանքի համար խեղվել:
Տվյալներն` ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների»,-գրել է նա:
Պատերազմի ընթացքում տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, սեպտեմբերի 27-ից մինչև հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ, այդ թվում՝ խոշտանգման արդյունքում. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կարևոր փաստեր Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:
«Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ:
Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից:
Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով պատերազմի ընթացքում կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: