Սյունիքի տնտեսվարողները մեքենաներ են տրամադրել դիակները տեղափոխելու համար, իսկ հիմա տուգանքի բազմաթիվ ակտեր են ստացել
Գորիսն արդեն մի քանի տարի է, ինչ զբոսաշրջության ոլորտում լուրջ ցուցանիշներ էր արձանագրում։ Կորոնավիրուսը, այնուհետև պատերազմը մեծ վնաս են հասցրել ոլորտին և Գորիսի եկամտի հիմնական աղբյուրն այժմ, ըստ էության, չկա։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը նշեց, որ վնասի ցուցանիշը դեռ հայտնի չէ, սակայն Գորիսում կան բազմաթիվ հյուրանոցային տնտեսություններ, որոնց մեծ վնաս է հասցվել․ «Պատերազմի ընթացքում նրանք մեծ աջակցություն են ցուցաբերել համայնքին և պետությանը։ Արցախից տեղահանված մարդկանց ընդունել, ճանապարհել են։ Մինչ օրս էլ կան հյուրանոցներ, որ դեռ պահում են փախստականներին։ Ոլորտը շարունակում է վնասներ կրել, քանի որ զբոսաշրջիկների այն քանակը, որը տարվա ընթացքում ունեցել ենք, այլևս չունենք։ Եթե քաղաքի եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է և այն չկա, նշանակում է՝ բոլոր տնտեսվարողներն էլ տուժել են»,-ասաց Մենուա Հովսեփյանը։
2019թ․-ին Գորիսում գիշերել է մոտ 300 հազար զբոսաշրջիկ, իսկ ընդհանուր այցելություններն առանց գիշերակացի 2-3 անգամ ավելի շատ են եղել․ «Այսինքն` եթե մոտավոր 500 հազար մարդ հաշվենք և բազմապատկենք օրինակ 20 դոլարով, բավականին մեծ գումար ենք ստանում և հիմա այդքան գումարը չի մտնում քաղաք»,-նշեց Գորիսի համայնքապետի տեղակալը։
Նրա խոսքով կան հյուրանոցներ, որոնց վերաբերյալ հարկային տեսչությունն ինչ-որ խնդիրներ է առաջացրել, հաշիվներ սառեցրել և համայնքապետարանից բազմաթիվ անգամ դիմել են, որպեսզի ավելի մեղմ վերաբերվեն, մարդկանց թույլ տան հետ գալ պատերազմի շոկային վիճակից․ «Եղել են դեպքեր, որ դրական լուծում են ստացել, եղել են դեպքեր, որ լուծում չեն ստացել։ Ունենք տնտեսվարողներ, որոնք իրենց մեքենաները տրամադրել են դիակներ տեղափոխելու համար։ Այդ մեքենաների վրա բազմաթիվ ակտեր են եկել, դիմել ենք, որպեսզի մեղմ վերաբերվեն, քանի որ մարդիկ անշահախնդիր են անում այդ աշխատանքը։ Խնդիրները բազմաթիվ են։ Մի կետից հարցի լուծում չկա, չենք տեսնում»,-նշեց Մենուա Հովսեփյանը։
Դիտարկմանը, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր՝ հունվարի վերջին տասնօրյակին աշխատանքային խումբը Մեղրի, Գորիս, Կապան է այցելել, հանդիպումներ ունեցել տնտեսվարողների հետ և այնտեղ առաջացած խնդիրների մի մասը լուծվել է, մյուս մասն էլ ընթացքի մեջ է, Մենուա Հովսեփյանը նկատեց՝ տեղյակ չէ աշխատանքային խմբից, ինչպես նաև չգիտի, թե ինչ տնտեսվարողների հետ են հանդիպել․ «Մեզանից պետք է հարցնեն՝ ինչ խնդիր ունենք, որ կարող ենք բարձրաձայնել։ Եթե ես տեղյակ չեմ, նշանակում է՝ մեզանից չեն հարցրել, չեմ կարող ասել, թե ում հետ են հանդիպել։ Չգիտեմ՝ ինչ նկատի ունեն տնտեսվարող ասելով, միգուցե մեր գյուղերի փոքրիկ խանութների մասին են խոսում, տեղյակ չեմ»,-ասաց Մենուա Հովսեփյանը։
Վերջինս նշեց ևս մեկ կարևոր հարց, երբ պաշտոնյաներն ինչ-որ այլընտրանքային ճանապարհներ կառուցելու մասին են խոսում․ «Այլընտրանքային ճանապարհ կառուցել պետք չէ, ընդհակառակը մեր բնակիչներին խրախուսել, հորդորել է պետք, որ օգտվեն հիմնական Մ2 մայրուղուց, քանի որ, եթե այդ մայրուղին չօգտագործենք, մենք կորցնում ենք միանգամից Շուռնուխ,Բարձրավան և Որոտան գյուղերը, այսինքն` հանձնում ենք թշնամուն։ Մենք կողմ ենք, որ խրախուսենք մարդկանց, հորդորենք, ասենք՝ անվտանգ է, որովհետև պարտավոր ենք օգտվել այդ ճանապարհից»,-ասաց Մենուա Հովսեփյանը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հուշագիր ստորագրելու վերաբերյալ շրջանառվող լուրերին՝ Մենուա Հովսեփյանն ասաց, որ տեղյակ չէ, անձամբ չի տեսել և չգիտի, թե ինչի մասին է խոսքը․ «Մի բան եմ տեսնում, որ նոյեմբերի 9-ին փաստաթուղթ ստորագրելուց մինչ օրս Ադրբեջանը ճանապարհներ է սարքում, ենթակառուցվածքներ վերանորոգում, իսկ մենք շոշափելի դեռ ոչինչ չենք անում։ Արդեն ամիսներ են անցել և չենք պատրաստվում, չենք գիտակցում երևի, որ հիմա թշնամին մեզ ավելի մոտ է, քան երբևիցե։ Թշնամին մտել է Սյունիք ու այսօր իրեն շատ լավ է զգում Սյունիքում, դա փաստ է։ Մենք, իհարկե, անում ենք քայլեր, որ լավ չզգան, բայց պետական մակարդակով չեմ կարող ասել, դեռ շոշափելի բան չեմ տեսնում»,-եզրափակեց Մենուա Հովսեփյանը։