Քաղաքական

12.02.2021 17:03


Ժողովուրդն իրավունք ունի ապստամբել այս չարիքի կառավարության դեմ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ժողովուրդն իրավունք ունի ապստամբել այս չարիքի կառավարության դեմ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Վազգեն Մանուկյանն առանձին չի գործում, կար հրատապ հավաքի անհրաժեշտություն, և քաղաքացիների հետ բաց զրույց իրականացվեց: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա իշխանափոխության հասարակական պահանջ, ինքը դրանով վիրավորում է ժողովրդին: Պահանջ կա, և այդ պահանջն իշխող քաղաքական ուժն առաջիկայում իր անձնական կաշվի վրա կզգա և կտեսնի: Մենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ, բնականաբար, անելու ենք, բայց ասել ենք, որ այս իշխանությունների հեռացումը հաժամողովրդական ճնշման արդյունքում է լինելու, որևէ մեկը թող չկասկածի: Մեր ժողովուրդն այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու իրավունք ունի, դա իր բնական իրավունքն է»,-ասաց նա և նշեց, որ այդ ակցիաները լինելու են անհնազանդության, բողոքի հետևողական քայլերի ձևով:

«Քանի այս մարդը գտնվում է ՀՀ վարչապետի պաշտոնում, մեր երկրում չի լինելու կայունություն, խաղաղություն, գնալով մաշելու է: Կա հեռացման համաժողովրդական պահանջ, բայց այդ պահանջը այս պահին չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի»-ասաց նա և նշեց, որ եթե համաժողովրդական պայքար լինի, ապա Նիկոլ Փաշինյանը կհեռանա:

Նա հարց բարձրացրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետերը, ԱԺ նախագահը պատերազմից երեք ամիս անց չեն գնում Արցախ: «Անտեր են թողել Արցախի ժողովրդին, Արցախը, վաղը անտեր են թողնելու Սյունիքը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս իշխանությունները հասկացել են, որ ընտրության արդյունքում վերարտադրվելը մեծ խնդիր է լինելու իրենց համար:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը