Ի՞նչ է արել ամենայն հայոց հիվանդը. անպատրաստ գնացել է, դեմ են տվել, ստորագրել է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Ադրբեջանը ՀՀ-ից տարածքներ է խլում, ես կասկածում եմ, որ քանի որ ԼՂ-ն մնացել է 2500 քառ․ կմ, Սյունիքից մինչև Տավուշ Ալիևը 2500 քառ․ կմ կտոր-կտոր վերցնելու է, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա։ Ես կարծում եմ, որ գոյություն ունի այդպիսի հանցավոր գործարք։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Ամբողջ ճանապարհը հայկական է, բայց ադրբեջանցիները տեղ-տեղ անցել են, խորացել են մեր տարածք, վերցրել են Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները»,-նշեց նա։
Անդրադառնալով պատերազմից ամիսներ առաջ արված իր հայտարարությանը, որ եթե լիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն, կհարձակվեր ՀՀ-ի վրա, Բագրատյանն ասաց․ «Հունվարին ասում էի՝ Ադրբեջանը հարձակվում է, մարտին հարցնում էի՝ ԱԹՍ-ների դեմ ի՞նչ եք անելու, պարզ էր, որ մինչև հոկտեմբեր հարձակվելու են, ասել էի՝ 4 ամիս հետո Ադրբեջանը կհարձակվի, հարձակվեց 3 ամիս 27 օր հետո, ինձ պետք է դրա համար շնորհակալություն հայտնեն։ Ադրբեջանը 2020-ի մայիս-հունիսին սկսել էր «Բայրաքթարներ» առնել»,-նշեց նա։ Անդրադառնալով սահմանները GPS համակարգով որոշելու հանգամանքին՝ Բագրատյանն ընդգծեց, թե դա անընդունելի է․
«Սահմանները որոշվում են դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում, դելիմիտացիա արված է, դեմարկացիա չկա․ որպես հիմք ընդունվում են, օրինակ, ռազմական քարտեզները։ Եթե մեկն ասում է՝ ՀՀ սահմանները որոշված չեն, ուրեմն՝ ՀՀ չկա, եթե որոշված սահման չկա, ուրեմն՝ երկիր չկա»,-նշեց նա՝ անդրադառնալով նաև իշխանության այն պնդմանը, թե ՀՀ սահմանների որոշման գործընթաց չի եղել։
Հրանտ Բագրատյանը նաև հավելեց՝ համաձայն Սահմանադրության՝ ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը երկրի նախագահն է, մինչդեռ վերջինս նոյեմբերի 10-ի հայտարարության մասին, իր խոսքով, տեղեկացել էր մամուլից։ Անդրադառնալով իշխանությանը հեռացնելուն՝ նա նշեց․
«Ճնշման արդյունքում, հեղափոխությամբ կհասնենք փոփոխությանը, կամ ոնց կստացվի։ Իշխանությունները «մուտիլովկայից» բացի այլ բան չեն կարող անել, կրթությամբ, ցենզով, գիտելիքով, ազնվությամբ այդ տեսակն են»,-ասաց նա։

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։