Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցի՝ ամեն վայրկյան Նիկոլ Փաշինյանի մնալը իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար. Շարմազանով
Վարչապետ ունենալու համար պետք է ունենալ իշխանություն, Հայաստանում այսօր ո՛չ իշխանություն կա, ո՛չ, առավել ևս, վարչապետ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, թե կա մարդ, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։
«Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ թիմով ապացուցել է, որ ինքն ի զորու չէ պաշտպանել ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգությունն, այլ նաև՝ Հայստանի քաղաքացիների անվտանգությունը, էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցի՝ ամեն վայրկյան Նիկոլ Փաշինյանի մնալը իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար»,-ասաց ՀՀԿ խոսնակը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անգամ պատերազմի ավարտից հետո չի կարողացել ապահովել խաղաղություն։
ՀՀԿ խոսնակը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը եկել է մի բանի, որ ազատվի արցախյան հաղթանակի ժառանգությունից։
«Նրանց համար Արցախը բեռ է, հայկական աշխարհն է բեռ, իրենք ի կատար են ածել Թուրքիայի պանթուրքիստական հարյուրամյա նպատակը՝ Մեղրիով, Սյունիքով ճանապարհ տալով թուրքին»,-ասաց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ ժողովրդի մեջքը կոտրված է, շատերն ուզում են արտագաղթել, բայց հայրենիքը շենացնելու, Շուշին հայկական դարձնելու նպատակի առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանից ազատվելը։
«Լինելու է ընդվզման ավելի հուժկու, համաժողովրդական ալիք, որովհետև այս իշխանությունն այլ տարբերակ հանրությանը չի թողել»,-ասաց նա։

Աղբյուրը՝ aysor.am