Սրանք գոնե ձևի համար չեն կարողանում զսպել քանդելու իրենց տենչը
Եթե չգիտեիք, ասեմ. Կոնդը «վերակառուցելու» իսկը ժամանակն է։ Համենայն դեպս հենց այդպես է հայտարարում փոխդավաճան Տիգրան Ավինյանը։
Այսօր նիստ են արել, ասել, որ գործընթացը շատ թափանցիկ պիտի լինի, միաժամանակ պարզվում է՝ շաբաթներ առաջ ինչ-որ հանրային քննարկումներ են անցկացրել, բայց ում հարցրեցի, այդ քննարկումներից խաբար չէին։ Ինչևէ...
Էլի տներ են քանդվելու, էլի կռիվ-ղալմաղալներ՝ հերթական «տուրիստական հին Երևանը» կառուցելու պատրվակով։
* * *
Դե քանի սրանք գոնե ձևի համար չեն կարողանում զսպել քանդելու իրենց տենչը, ապա ես էլ հիշեցի, որ մարդիկ էլ կան, որոնք առաջարկում են կառավարական առանձնատներում Պռոշյան փողոցի, ծանր վիրավորված զինվորականների համար վերականգնողական կենտրոն սարքել։ Ըստ իս՝ պոպուլիզմի տարր կա սրանում, բայց քննարկել կարելի է։
Հաստատ ավելի ադեկվատ առաջարկ է, քան էս նեղ պահին Կոնդը քանդելը...
Սրանք գոնե ձևի համար չեն կարողանում զսպել քանդելու իրենց տենչը