Մեկնաբանություն

12.02.2021 11:56


Նիկոլը ստատուս քվոն գյոռբագյոռ արեց. արտգործնախարարի ինքնանվաստացումը

Նիկոլը ստատուս քվոն գյոռբագյոռ արեց. արտգործնախարարի ինքնանվաստացումը

Հիշո՞ւմ եք, թե պատերազմի օրերին ինչպիսի կապիկություններով ու ստախոսությամբ էր զբաղված Նիկոլ Փաշինյանի սիրելի քարոզիչը՝ պարբերաբար սուտմեռուկ լինող Արծրուն Հովհաննիսյանը։ Նա իր «Հաղթելու ենք»–ին ավելացրել էր «Գյոռբագյոռ 2020»–ը, որպեսզի բլեֆին ավելի շատ հավատան ու բլեֆն ավելի «ռազմահայրենասիրական» դառնա։

Պատերազմի արդյունքը եղավ այն, որ նիկոլենք գյոռբագյոռ արեցին Արցախի պետականությունը և այն ստատուս քվոն, որը պահպանում էր Հայաստանի անվտանգությունը։

Հիմա սրանք սկսել են հայ ժողովրդի ինքնանվստացման ագրեսիվ քարոզ։ Այդ քարոզի մեխն է՝ վերջապես հասել ենք մեր նպատակին՝ Թուրքիան ու Ադրբեջանը սահմանը կբացեն, էժան լոլիկ ու խառը կանաչի կստանանք, լավ կապրենք։

Նիկոլենց քարոզի կոդն այն է, որ վերջապես պրծել ենք Ղարաբաղից ու արդեն կարող ենք թուրքերի հետ քիրվայությամբ լավ ապրել։

Այդ քարոզչության շրջանակներում է տեղավորվում նաև ՀՀ արտգործնախարարի օրերս հնչեցրած հետևյալ ձևակերպումը․ «Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»։

Արտգործնախարար Արա Այվազյանի այս միտքն ինքնանվաստացման ու հայ ժողովրդին որպես փալաս ներկայացնելու ակտ է։ Փաստորեն, ստացվում է, որ պաշտոնական Երևանը Թուրքիային ասում է, որ եթե ձեր նպատակը մեզ մորթելն ու Արցախի պետականությունը ոչնչացնելն էր, ապա այն արդեն տեղի է ունեցել, խոչընդոտն այլևս չկա, ուրեմն եկեք «ամուսնանանք»։

Արցախի խնդիրը և նախկին ստատուս քվոն բեռ է դիտարկվել նիկոլենց կողմից, ու հիմա սրանք թուրքերին ասում են՝ բեռից պրծել ենք, դե սահմանը բացեք, քանզի ձեր ուզածը ստացել եք։

Նման «խաղաղասիրական» ու «բարիդրացիական» կոդերով քայլարարածները մեր գլխին նոր պատերազմ են բերելու ու վերջում սկուտեղի վրա մատուցեն Հայաստանը։ Բայց դե կարևորը սահմանները բաց լինեն, խառը կանաչին էժան լինի․․․

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը