Երևանում հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանը պղծել են (լուսանկար)
Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանը պղծել են, այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը՝ հրապարակելով պղծված հուշարձանի լուսանկարը:
«Սենց բան արածը մարդ չի։ Սա ոչ մի բանով հնարավոր չէ արդարացնել։ Խոսքեր չեմ գտնում։ Փորձում եմ ինձ սփոփել, ստիպելով հավատալ, որ դա ոչ թե հայ է արել, այլ թշնամական մի պետության հատուկ ծառայության գործակալ։ (Ի դեպ, իրավապահները այդ վարկածն էլ պետք է հետաքննեն): Իմ ցավակցություն ու համերաշխությունն եմ հայտնում ազգությամբ հրեա բոլոր համաքաղաքացիներիս»,-նշել է նա։