Լրահոս

12.02.2021 11:13


5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 154 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 154 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 154 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 830-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3926-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 168 է, ընդհանուր առողջացածներինը՝ 160 838, փաստացի բուժվողներինը՝ 4066: Մեկ օրում արվել է 2893 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 676 431 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը