Ռուս խաղաղապահներն ավելի քան 60 ադրբեջանական բեռնատար են ուղեկցել դեպի Շուշի. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները շարունակում են աջակցություն տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմիններին՝ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և տուժած շրջանների բնակչության բնականոն կենսագործունության համար պայմաններ ստեղծելու նպատակով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ադրբեջանական ավտոմոբիլային տեխնիկայի երկու շարասյան տեղաշարժի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով:
«Ռուս զինծառայողների ուղեկցությամբ ավելի քան 60 բեռնատար ավտոմեքենա շինարարական նյութեր են տեղափոխել Շուշի՝ ենթակառուցվածքների վերականգնման համար»,-ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Աղբյուրը՝ tert.am