Լրահոս

12.02.2021 10:08


Շիրակում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացված վիրավորներից 29-ամյա ուղևորը մահացել է

Շիրակում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացված վիրավորներից 29-ամյա ուղևորը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ փետրվարի 11-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում ում մահացել է Գյումրի քաղաքի բնակիչ 29-ամյա Ալեն Ասատրյանը։

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 9-ին՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Այդ օրը՝ ժամը 14։10-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ 41-ամյա Բարեղամ Տիգրանյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89 կմ-ի Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Ա․Ասատրյանը և մյուս ուղևոր Գյումրիի բնակիչ 29-ամյա Միհրան Ստեփանյանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը